Բլոգ
10 անվճար հարթակ՝ հազարավոր հետևորդներ հավաքելու համար

10 անվճար հարթակ՝ հազարավոր հետևորդներ հավաքելու համար

Եթե դու սկսնակ ես բիզնեսի զարգացման գործում, ապա այս հրապարակումը հենց քեզ համար է: Ներկայացնում ենք 10 անվճար կայք, որոնք կտրամադրեն բավականաչափ լսարան և կմեծացնեն կայքիդ օնլայն տեսանելիությունը:
 
  1. BBB - Better Business Bureau կամ BBB-ն ներկայումս համարվում է ամենահին հարթակներից է, ու, չնայած նրանց գնահատման համակարգում առկա են որոշակի հակասություններ, բայց նրանք ապացուցել են, որ լավ միջնորդ են հանդիսանում ընկերությունների և հաճախորդների միջև:
     

  2. Yellow Pages - Տեղական տեղեկատու է, որը հայտնի է ողջ աշխարհում, վստահ ենք դուք նույնպես տեղյակ եք: Այստեղ գրանցված լինելու առավելություններից մեկն այն է, որ նրանք բավականին լավ SEO են անում, ինչը մեծացնում է տեսանելիության հավանականությունը և օգնում է գտնել ճիշտ հաճախորդների:
     

  3. Angie’s List - Վեբկայք, որը թույլ է տալիս իմանալ հաճախորդների կարծիքը տեղական բիզնեսների մասին: Այս վեբկայքի հիմնական նպատակն է հաճախորդներին խորհուրդ տալ գտնել վստահելի ծառայություններ:
     

  4. GetApp - Եթե դու հավելված ես թողարկել վերջերս, ապա այս օնլայն հավելվածը հենց քեզ համար է: Այն նախատեսված է բիզնես հավելածների համար և կարող է խթանել նաև քո բիզնեսը:
     

  5. Google My Business - Բիզնես սկսելու առաջին քայլերից մեկը պետք է լինի Google My Business մուտք գործելն ու քո բիզնեսի մասին տեղեկություն տրամադրելը: Անկախ նրանից՝ դու ունես տեղական սրճարան, թե օնլայն խանութ, չափազանց կարևոր է Google-ում քո բիզնեսի մասին ճիշտ տեղեկություն ներկայացնելը:
     

  6. Facebook - Էլ ի՞նչ բիզնես առանց ֆեյսբուքյան էջի: Քո էջը ստեղծելիս վստահ եղիր, որ ընտրել ես ճիշտ կատեգորիա և լրացրու ողջ տեղեկատվությունն ու ‘About’ բաժինը՝ այն ավելի գրավիչ դարձնելու համար:
     

  7. Twitter - Եթե քո բիզնեսը հատկապես տեխնոլոգիական ոլորտից է, ապա խորհուրդ ենք տալիս ունենալ Twitter-յան էջ: Այստեղ դու կարող ես տեղադրել նորություններ, նոր հոդվածներ քո ընկերության մասին և կապ հաստատել ոլորտի առաջատարների հետ: Հայաստանյան շուկայի համար մի փոքր բարդ է ճիշտ թիրախ ընտրելը ,սակայն ամեն բան դեռ առջևում է:
     

  8. Google+ - Երևի գիտես, որ սա ամենահայտնի սոցիալական ցանցը չէ, սակայն քո բիզնեսը միանշանակ պետք է գրանցված լինի այս հարթակում: Այն, ամեն դեպքում, պատկանում է Google-ին, հետևաբար, Google+-ում հաշիվ ունենալը կարող է մեծ ազդեցություն ունենալ SEO-ի և քո կայքի ճանաչման վրա:
     

  9. Pinterest - Նորաձևության, զարդերի, դիզայներական նախագծերի, ինքնուսուցման հիանալի հարթակ է և կարող է արդյունավետ միջավայր լինել այն բիզնեսների համար, որոնք տեղադրում են գրավիչ, հետաքրքիր նկարներ և ինֆոգրաֆիկա:
     

  10. Tumblr - Այստեղ գաղտնիքը քո գրառումն ավելի հումորային ներկայացնելու մեջ է: Օգտատերերին գրավելու նպատակով պետք է ուսումնասիրես, թե ինչն է թրենդային և համակցես այն քո գրառման հետ:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2019 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: uCoz Яндекс.Метрика