Բլոգ
Հայտնի Front-end ծրագրավորողներ | Gios.am

Front-end developement-ի 5 հայտնի դեմքերը

Ցանկացած մասնագիտության մեջ կա մարդկանց մի խումբ, ովքեր ունենում են ամենամեծ ազդեցութունը ոլորտի վրա:

Front-end ծրագրավորումը բացառություն չէ. Այստեղ ևս կան աչքի ընկնող անհատականություններ: Նրանց կարծիքները լսում են, հետևում բլոգերում և սոցիալական լրատվամիջոցներում, կարդում են նրանց գրքերը:

Իրենց աշխատանքի ընթացքում նրանք ստեղծում են տարբեր լուծումներ կամ մեթոդներ, որոնք ակնթարթորեն տարածվում են վեբ զարգացման աշխարհում և մնում են արդիական երկար տարիներ:

Նրանք գրում են օգտակար js գրադարաններ, կատարելագործում են բրաուզերները, խթանում վեբ ստանդարտները և ուղղակիորեն ազդում դրանց զարգացման վրա:

Նրանք կարող են իրենց անվանել front-end engineer, front-end developer, web developer, web designer, UI Designer, browser compatibility expert կամ պարզապես՝ CSS lover:

Այսօր ներկայացնում ենք front-end աշխարհի ամենաճանաչված, ամենահաջողակ ու ամենապրոֆեսիոնալ դեմքերին:
Սկսեցինք:

Էրիկ Ա. Մեյեր

Ամերիկացի վեբ դիզայներ, ով երկու տասնամյակ նվիրված է web-ին: Ժամանակին նա աշխատում էր Netscape-ում, որը հայտնի էր իր վեբ ստանդարտների քարոզչությամբ, ազդում էր Microsoft-ի վրա, երբ նրանք IE8-ում ներդնում էին հետադարձ համատեղելիության ռեժիմներ: Նա գրել է մի շարք հանրաճանաչ գրքեր՝ Cascading Style Sheets, The Definitive Guide, Eric Meyer-ը CSS-ում: Նա An Event Apart-ի և Global Multimedia Protocols Group-ի համահիմնադիրն է և microformats.org-ի և css-discuss.org-ի ակտիվ անդամ:

Անձնական վեբ կայքը՝ meyerweb.com



Փոլ Այրիշ

Երիտասարդ Front-end developer: Նրա կարգախոսն է. «Ես www-ն դարձնում եմ զվարճալի»: Աշխատել է Google Chrome-ում, ինչպես նաև՝ jQuery, Modernizr, CSS3 Please և HTML5 Boilerplate թիմերի անդամ է եղել: Ստեղծել է mothereffingtextshadow, mothereffinghsl, HTML5, Mothereffing animated GIF և W3Fools: Բացի այդ, նա yayQuery Podcast-ի համահեղինակն է: Դարձել է «2011 թվականի լավագույն ծրագրավորող»:

Անձնական վեբ կայքը՝ paulirish.com



Քրիս Կոեր

Կալիֆորնիացի վեբ ծրագրավորող, հանրահայտ http://css-tricks.com կայքի սեփականատեր և հեղինակ, ով տարեկան տասը ելույթ է ունենում տարբեր գիտաժողովներում և տալիս է հարյուրավոր հարցազրույցներ: Քրիսը համարվում է Digging into WordPress-ի անդամ ու ծրագրավորող: Ստեղծել է այնպիսի օգտակար ծառայութններ, ինչպիսիք են՝ html-ipsum.com, HSLaExplorer, CSS3 ButtonMaker և ThePrintliminator, հայտնի js plugins-ներից՝ Anythingslider jQuery plugin և Perfect Fullpage Background Image.

Անձնական վեբ կայքը՝ chriscoyier.net



Միքայելիա Կոմվուտի-Վերու (Լեա Վերու)

Նա հայտնի է ավելի կարճ ՝ Լեա Վերու անունով: 2011 թ.-ին նա դարձավ 2011.net մրցանակաբաշխության Brilliant Newcomer անվանակարգի ֆինալիստ: Լեան խոսում է տասնյակ տարբեր գիտաժողովներում, գրում է սիրված հոդվածներ A List Apart, Smashing Magazine, 24 Ways և .net ամսագրերում: Վեբ ստանդարտների և CSS3- ի հանդեպ նրա սերը առաջացրել է 10ից ավելի առցանց գործիքներ, ներառյալ the CSS3 test, -prefix-free և cubic-bezier.com:

Անձնական վեբ կայքը՝ lea.verou.me



Դեն Սեդերհոլմ

Դենի «Bulletproof Web Design» գիրքը ոգեշնչում է սիրել front-end-ը և այն ամենը, ինչ կապված է դրա հետ: Եթե չլիներ Սեդերհոլմը, միգուցե հիմա շատերը լինեին միջակ PHP-կոդավորողներ: Բացի գրքեր գրելուց, նա «Simplebits» վեբ ստուդիայի հիմնադիրն է և համանուն բլոգի հեղինակ: Որպես վեբ դիզայնի ոլորտում ճանաչված փորձագետ՝ նա աշխատել է YouTube, Microsoft, Google, MTV, ESPN, Electronic Arts, Blogger, Fast Company, Inc.-ի հետ: 2012-ին նա արդեն ստացել է TechFellow մրցանակը Product Design & Marketing անվանակարգում:

Անձնական վեբ կայքը՝ simplebits.com



Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: uCoz Яндекс.Метрика