
Google-ի դիզայները day off է վերցրել
Բրենդինգը, ռեբրենդինգը, համարվում են մարքեթինգի կարևորագույն քայլերից մեկը, եթե ոչ` ամենակարևոր:
Ավելի կարևոր է դրա, ճիշտ ժամանակին և տրամաբանական, փոփոխությունը: Սակայն նույնչափ կարևոր է նաև ռեդիզայնը, որին վերջերս դիմել էր Google-ը:
Մերօրյա մարքեթինգում շատերն են առաջնորդվում մինիմալիստական մոտեցմամբ, սակայն շատ հաճախ այն վերածվում է չափից “դատարկ” դիզայնի, կամ դառնում` մինիմալի ճիշտ հակառակը:
Բոլորս էլ տեսանք, թե ինչպես Google-ը փոխեց իր բոլոր icon-ները դրանց հաղորդելով գրեթե նույն գույնը:

Շատերը սկսեցին մեղադրել google-ին, որ չեն կարողանում կողմնորոշվել, թե որ գործիքն են օգտագործում, բայց ինչու՞
1. Ցանկացած դիզայն դիտելիս առաջինը մենք նկատում ենք դրա գույնը: Նույնիսկ եթե չհիշենք, թե ի՞նչ էր գրված պատկերի վրա, գույնը միանշանակ տպավորվելու է: Արդեն հայտնի դարձած արտահայտություն կա՝ «Չեմ հիշում անունը, բայց լոգոն կարմիր էր»: Ստացվում է, որ այժմ բոլոր icon-ներն ունեն նույն գույնը, բարդ է գտնել այն մեկը, որն այդ պահին անհրաժեշտ է օգտագործել:
2. Հաջորդը դրանց չափերն են, նույն գույնը տպավորություն է ստեղծում, թե բոլորը նույն տեսքն ունեն ու բարդ է թեկուզ դրանց պատկերային տեսքից հասկանալ, թե որն ենք օգտագործելու:
3. Բրենդի ճանաչելիություն: Մյուս ամենակարևոր կետը սա է: Այն ամենը, ինչն արդեն իսկ հայտնի է, ծանոթ ու հարմար, պետք է շատ զգուշորեն փոխել: Այն կարող է ունենալ վատ ազդեցություն: Միևնույն ժամանակ` կառաջացնի մեծ հետաքրքրություն:
Մի քանի օգտատիրոջ գրառում կապված google-ի icon-ների հետ`
Օգտատերերից մեկը առաջարկել է icon-ների իր տարբերակը:

Մյուսը կատակել է`

Եղեք կրեատիվ, հետաքրքիր, գրագետ դիզայնի մատուցող:
Մի դատեք, որ չդատվեք