Ունե՞ք online shop, կահույքի խանութ, գուցե վաճառում եք խնամքի միջոցներ, բայց չունե՞ք կայք, ըստ Ձեզ դա ճի՞շտ է
Եկեք տրամաբանենք.
Ինչու՞ են ստեղծվում վեբ կայքերը`
Սրանք այն պատճառները, թե ինչու ունենալ վեբ կայք:
Հիմա կհարցնեք, իսկ արդյո՞ք SMM ծառայությունը չի ապահովում հանրային լայն շրջանակի հետաքրքրություն:
Իհարկե ներգրավում է, սակայն այսօր սոցիալական ցանցերի ալգորիթմը ենթարկվում է փոփոխության ամեն օր, և ամեն ժամ:
Այժմ գոյություն ունի համակարգ, որը թույլ է տալիս կայքի հղմամբ կամ հենց կայքի միջոցով տեղադրել գովազդը, ինչն արդեն իսկ գրանցել է հրաշալի արդյունքներ: Այսինքն` վեբ կայքի առկայությունը կօգնի ոչ միայն ծառայությունները առավել հարմար ներկայացնել, այլև` հիմք կհանդիսանա սոցիալական հարթակներում Ձեր բիզնեսի ճանաչելիության համար:
Որքանո՞ վ է այն կարևոր Ձեր բիզնեսի համար: Այն Ձեր այցեքարտն է:
Ձեր էջը, կայքը, պրոդուկտը, գովազդը տեսնելիս առաջինը գրավելու է տեսքը, հետո նոր դրա հարմարավետությունը, օգտակարությունը կամ նպատակը:
Գաղտնիք չէ, որ մարդկանց առաջնահերթ պետք է գրավել գույնով, քանի որ նրանք առաջինը դա են նկատում, հետո ճիշտ ընտրված գույնին ավելացնել ճիշտ, համահունչ, գեղեցիկ, էսթետիկ պատկերներ, դեմքեր, իլլուստրացիաներ, որոնք կօգնեն էլ ավելի գրավիչ դարձնել Ձեր գովազդը:
Կայքի հարմարավետությունն ու գեղեցկությունն այսօր ուղղակիորեն ազդում են որոնման համակարգերում նրա դիրքի վրա: Սա նշանակում է, որ Դուք կարող եք մեծ գումարներ ներդնել անհարմար ֆունկցիոնալությամբ և ձանձրալի դիզայնով կայքի առաջխաղացման համար, բայց դա ոչ մի արդյունք չի տա: Ու սա այն պատճառով, որ SEO համակարգերը «իմաստուն են դարձել» և նույնիսկ կարող են գնահատել կայքի օգտագործման հարմարավետությունը: Եթե կայքից օգտվողին անհարմար է Ձեր կայքում, ապա նա չի մնա երկար Ձեր կայքում և որոնման արդյունքներում Դուք երբեք չեք հասնի առաջատար դիրքերի:
Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...