Բլոգ

Բոլոր ժամանակների լավագույն 10 ծրագրավորողները

1. Դենիս Ռիչին

Դենիս Մաքալիստեր Ռիչին ամերիկացի համակարգչային գիտնական–ծրագրավորող էր, ով «օգնեց ձևավորել թվային դարաշրջանը»: Նա ստեղծեց C ծրագրավորման լեզուն: Գործընկեր Քեն Թոմփսոնի հետ ստեղծեց Unix գործառնական համակարգը: Ռիչին և Թոմփսոնը ACM-ից ստացել են Թուրինգի մրցանակը 1983 թ.-ին, Համմինգ մեդալը IEEE- ից՝ 1990 թ.-ին և Տեխնոլոգիական ազգային մեդալը Նախագահ Քլինթոնից` 1999 թվականին:



2. Բյառնե Շտրաուստրուպ

Բյառնե Շտրաուստրուպը դանիացի համակարգչային գիտնական է, որն առավել աչքի է ընկնում լայնորեն օգտագործված C ++ ծրագրավորման լեզվի ստեղծման և զարգացման համար: Նա բազում հետազոտությունների հեղինակ-պրոֆեսոր է: Հիմնադրել է Տեխասի A&M համալսարանի համակարգչային գիտությունների ճարտարագիտական քոլեջի ամբիոնը, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր է:



3. Ջեյմս Գոսլինգ

Ջեյմս Արթուր Գոսլինգը կանադացի համակարգչային գիտնական է, ով առավել հայտնի է որպես Java ծրագրավորման լեզվի հայր: Ջեյմսը նաև մեծ ներդրում է ունեցել մի քանի այլ ծրագրային համակարգերում, ինչպիսիք են NeWS և Gosling Emacs-ը: Իր արտասովոր ձեռքբերումների շնորհիվ Գոսլինգն ընտրվեց Միացյալ Նահանգների ճարտարագիտական ազգային ակադեմիայի օտարերկրյա ասոցիացիայի անդամ:



4. Լինուս Տորվալդս

Լինուս Տորվալդսը ֆիննացի software engineer է, որը հանդիսանում էր Linux-ի զարգացման հիմնական դեմքը: Հետագայում նա դարձավ Linux միջուկի գլխավոր ճարտարապետ և այժմ գործում է որպես ծրագրի համակարգող: Նա Շինյա Յամանակայի հետ միասին արժանացել է Ֆինլանդիայի տեխնոլոգիական ակադեմիայի կողմից «Հազարամյակի տեխնոլոգիա» մրցանակին՝ ի գիտություն այն բանի, որ ստեղծեց նոր բաց կոդով աշխատող համակարգիչ, որը տարավ Linux-ի լայնորեն օգտագործմանը:



5. Անդերս Հեյլսբերգ

Անդերս Հեյլսբերգը հայտնի դանիացի software engineer է, ով համատեղ նախագծել է մի քանի հանրաճանաչ և հաջողակ ծրագրավորման լեզուներ: Նա ստեղծում է հանրաճանաչ ծրագրավորման C # լեզուն: Նա Turbo Pascal-ի նախնական հեղինակն էր և Delphi-ի գլխավոր ճարտարապետը: Այժմ նա աշխատում է Microsoft-ում՝ որպես C #-ի գլխավոր ճարտարապետ և TypeScript-ի հիմնական մշակող:



6. Թիմ Բերներս-Լի

Թիմ Բերներս-Լին հայտնի է նաև որպես «TimBL», բրիտանացի համակարգչային գիտնական է: Նա 1989 թ.-ի մարտին առաջարկ արեց տեղեկատվության կառավարման համակարգի վերաբերյալ և իրականացրեց առաջին հաջող կապը Hypertext Transfer Protocol (HTTP) հաճախորդի և սերվերի միջև: Բերներս-Լին W3C-ի տնօրենն է:



7. Բրայան Քեռնիգան

Բրայան Ուիլսոն Քեռնիգանը կանադացի համակարգչային գիտնական է, ով աշխատել է Bell Labs-ում Unix-ի ստեղծողներ Քեն Թոմփսոնի և Դենիս Ռիչիի կողքին և նպաստել Unix-ի զարգացմանը: Նա նաև AWK և AMPL ծրագրավորման լեզուների համահեղինակն է: Քեռնիգանի անունը լայնորեն հայտնի դարձավ Դենիս Ռիչիի հետ C ծրագրավորման լեզվի վերաբերյալ առաջին գրքի համահեղինակությամբ:



8. Քեն Թոմփսոն

Քենեթ Թոմփսոնը, ում հաքերների շրջանակներում սովորաբար անվանում են Քեն՝ համակարգչային գիտությունների ամերիկացի պրոֆեսիոնալ է: Իր կարիերայի մեծ մասում աշխատելով Bell Labs-ում՝ Թոմփսոնը նախագծել և իրագործել է յուրօրինակ Unix օպերացիոն համակարգը: Նա նաև հայտնագործեց B ծրագրավորման լեզուն: Պլան 9 գործառնական համակարգերի ստեղծողներից և վաղ մշակողներից մեկն էր: 2006 թվականից Թոմփսոնն աշխատում է Google-ում, ու Go ծրագրավորման լեզվի համահեղինակ:



9. Գվիդո վան Ռոսում

Գվիդո վան Ռոսումը հոլանդացի համակարգչային ծրագրավորող է, ով առավել հայտնի է որպես Python ծրագրավորման լեզվի հեղինակ: Նա աշխատում էր Google-ում 2005 թվականից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 7-ը, որտեղ նա իր ժամանակի կեսն անցկացրեց Python լեզվի զարգացման վրա: 2013-ի հունվարից Վան Ռոսումը սկսեց աշխատել Dropbox-ում:



10. Դոնալդ Քնութ

Դոնալդ Էրվին Քնութը ամերիկացի համակարգչային գիտնական է, մաթեմատիկոս, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր: Նա «Համակարգչային ծրագրավորման արվեստը» բազմահատոր գրքի հեղինակն է: Քնութին անվանել են ալգորիթմների վերլուծության «հայր»: Քնութը ստեղծում է TeX համակարգչային տիպային համակարգը, դրա հետ կապված METAFONT տառատեսակի սահմանման լեզուն և մատուցման համակարգը և Computer Modern տառատեսակների ընտանիքը:



Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: uCoz Яндекс.Метрика