Բլոգ
ԼՑՐԱԾ  լայքեր ֆեյսբուքում եվ ինստագրամում

ԼՑՐԱԾ լայքեր ֆեյսբուքում եվ ինստագրամում

Շատ հայտնիներ, ակտիվ ինստագրամ օգտագործողներ միշտ օգտվում են «ֆեյք լայք» և «ֆեյք հետևորդ» ծառայություններից, բայց արդյո՞ք դա պետք է և արդյո՞ք օգնում է նրանց, որպեսզի նրանք ավելի ճանաչվեն սոցիալական տիրույթում։

Միասին կպարզաբանենք այս փաստը։ Իհարկե բոլորիս աչքին էլ շատ հաճելի  է, երբ տեսնում ենք, որ մեր սիրելի աստղը, բրենդը կամ ուղղակի ծանոթը շատ լայք և հետևորդ ունի, բայց արդյո՞ք դա չի փչացնում ամբողջ սոցիալական ցանցի տեսքը. Երբ ունենում եք օրինակ 10 հազար հետևորդ, բայց հավաքում եք ընդամենը 25 լայք, ինչ—որ մի բան սխալ է գնում ձեր բլոգում։ Մեր թիմը առաջարկում է, որ դուք սկսեք ավելի շատ բնական սեգմենտի վրա հիմնվել, քան ֆեյք և գումարով լցրած հետևորդ/լայքերով։ Այդ գումարը ավելի լավ է ծախսեք խելացի, ավելի շատ գտագործեք գովազդների վրա, քան գումարով հետևորդ գնելու։ Մենք առանձնացրել ենք մի քանի կետ, որ ձեզ կօգնի ավելի շատ սեգմենտավորել և բնական հետևորդներ ու լայքեր ներմուծել ձեր բիզնես էջ։

• Մի գնեք գումարով հավանումներ, այլ գծեք ձեր համար բիզնես պլան, որպեսզի ավելի ճիշտ կարողանաք կառավարել ձեր էջը և հետևորդներին։

• Լցրած հետևորդները փչացնում են ձեր բիզնես էջը. Երբ մարդիկ տեսնում են, որ դուք ունեք 3000 հետևորդ, բայց հավաքում եք ընդամենը 15 հավանում, ապա դա նրանց մեջ ոչ մի վստահություն չի ներշնչում։

• Ուսումասիրեք շուկան, հետևեք ձեր հետևորդներին, թե նրանք ինչով են զբաղվում, կարողացեք միևնույն ժամանակ կապ հաստատել նրանց հետ և հարց ու պատասխանի շնորհիվ հասկացեք, թե ձեր հետևորդը ինչ է ուզում ձեզանից։

• Լավ քոնթենթ մատուցեք, ընտրեք գեղեցիկ նկարներ ու ամենակարևորը, նկարները պետք է լինեն բարձր որակի և նրանց կցած տեքստը շատ հետաքրքիր և բովանդակալից։ Հետևեք այս խորհուրդներին և մի փչացրեք ձեր էջը ԼՑՐԱԾ լայքերով ու հավանումներով։

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2019 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: uCoz Яндекс.Метрика