Վեբ-կայքի / Պրոյեկտի աութսորսինգը տեխնիկական աջակցության և կայքի թարմացման/զարգացման գործառույթի փոխանցումն է այլ մասնագիտացված ընկերության պրոֆեսիոնալ մասնագետներին: Այսօր շատ կազմակերպություններ ունեն իրենց վեբ-կայքերը: Ցավոք կայքը ինքն իրեն չի կարող բերել ձեզ հաճախորդներ, թարմացվել, փոփոխվել և զարգանալ: Եվ ի վերջո այն դառնում է անպետք և անհետաքրքիր սովորական այցելուի կամ հաճախորդի համար: Նորմալ աշխատող կայքը պետք է անընդհատ թարմացվի նորություններով, հրապարակումներով, գործառույթով: Կայքը պետք է զարգանա և աճ գրանցի՝ ավելացնելով նրա հեղինակությունը ոչ միայն հաճախորդների աչքի առջև, այլև վեբ-ռոբոտների (որոնողական և սոցիալական կայքի ստատուսի բարձրացում գրանցի):
Պետք է պարբերաբար միջոցառումներ անցկացվի գովազդի և առաջխաղացման հետ կապված ինտերնետ համայնքում: Այս տեսակ ակտիվությունը զգալիորեն կմեծացնի կայքի գրավչությունը, հեղինակությունը և այցելությունների քանակը:
Այնուամենայնիվ, երբեմն կազմակերպություններին ձեռնտու է փոխանցել այդ գործառույթները՝ վեբ-կայքի առաջխաղացման և սպասարկման հետ կապված մասնագիտացված ընկերությանը, որը կարող է ավելի արագ, որակյալ և մատչելի իրագործել վերոհիշյալ պահանջները, քան տվյալ ընկերության աշխատակիցները, ովքեր ստիպված կլինեն շեղվել հիմնական գործունեությունից և ովքեր չեն կարողանա կատարել այսպիսի ծավալուն աշխատանքները այնպիսի որակով և կատարելությամբ, որը կկարողանա կատարել մասնագիտացված ընկերությունը:
Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...