Բլոգ
Որակյալ քոնթենթի հատկանիշները | Gios.am

Որակյալ քոնթենթի 7 հատկանիշ

Այն փաստը, որ Ձեր բովանդակությունը պահանջված է Ձեր թիրախային լսարանի ներկայացուցիչների կողմից, խոսում է Ձեր աշխատանքի իրական արդյունքների մասին: Պոտենցիալ հաճախորդների կողմից Ձեր նյութերի նկատմամբ պահանջարկը նպաստում է վաճառքների ավելացմանը:


Խոսենք այն մասին, թե ինչ հատկություններ են բնորոշ պահանջված բովանդակությանը:

1. Առավելությունները լսարանի համար:

Բովանդակությունը, որն օգնում է մարդկանց լուծել իրենց մասնագիտական խնդիրները, գնահատվում է որպես օգտակար, ուստի և որակյալ: Հասկացեք, թե ինչ խնդիրներ են մտահոգում Ձեր լսարանին և ստեղծեք բովանդակություն, որը շատ հստակորեն պատասխանում է Ձեր թիրախային լսարանին հուզող հարցերին: Գրեք դրա մասին հոդվածներ, նկարահանեք տեսանյութ այս մասին, նկարեք ինֆոգրաֆիկա:

2. Հեղինակի դիրքորոշում:

Մարդիկ հաճախ օգտվում են ինտերնետից որոշակի խնդրի վերաբերյալ ուրիշների կարծիքը ստանալու համար: Այս տեսանկյունից օգտակար է ստեղծել «փորձի փոխանակման» նյութեր, որոնցում հեղինակը, ով թեմայի փորձագետն է, հիմնավոր կերպով ներկայացնում է իր կարծիքը որոշակի հարցերի շուրջ՝ հիմնվելով կյանքի և մասնագիտական փորձի վրա:

3. Գրագիտություն:

Սխալները ամեն ինչ փչացնում են, բայց մասնագետների կարևորագույն հատկությունը եղած սխալների քանակը նվազագույնի հասցնելն է: Ձեր բովանդակության գրագիտությունը որքան Ձեր պրոֆեսիոնալիզմի ցուցիչն է, այդքան էլ՝ գերազանց ֆինանսական կառավարումը կամ փայլուն բանակցելու ունակությունը:

4. Բազմազանություն:

Ձգտեք բազմազան լինել Ձեր բովանդակության, իր ձևերի, գաղափարների մեջ և անընդհատ փորձարկել: Հրապարակեք ոչ միայն տեքստեր, այլ նաև տեսանյութեր, փորձագետների հետ հարցազրույցներ, ստեղծեք ինֆոգրաֆիկա, գրեք Ձեր թեմայի վերաբերյալ գրքերի ակնարկներ, կիսվեք Ձեր գործերով: Մտածեք, թե ինչպես դիվերսիֆիկացնել Ձեր բովանդակությունը:

5. Բաժանորդների քանակ:

Անկասկած, բաժանորդների քանակը հսկայական դեր է խաղում: Այն փաստը, որ Ձեր բովանդակությունը ընթերցվում և տարածվում է, նշանակում է, որ այն պահանջարկ ունի: Ձգտեք ստեղծել յուրաքանչյուր նյութ այնպես, որպեսզի այն ստանա հնարավորինս լայն տարածում: Բայց հիշեք, որ շատ բաժանորդներ ձեռք բերել չի նշանակում, որ Ձեր վաճառքն ավտոմատ կերպով կաճի: Այն օգնում է ավելացնել հետաքրքրությունը Ձեր նյութերի նկատմամբ:

6. Զգացմունքայնություն և վստահության ինտոնացիա:

Շատերը սխալմամբ հավատում են, որ որքան շատ մոտիվացիոն, գովազդային ու արտահայտիչ նախադասություններ են կազմում տեքստում, այնքան նյութն ավելի զգացմունքային է դառնում: Մարդկանց հուզում է հեղինակային դիրքը, հեղինակի ոճը, որը երևում է յուրաքանչյուր նախադասության մեջ՝ օգնելու իր լսարանին որոշակի հարցերի լուծման հարցում: «Ճիշտ» հույզերն առաջացնում են թեմայի խորը ուսումնասիրությունը և նյութը վստահորեն փոխանցելու ունակությունը, այլ ոչ թե արտահայտիչ «կարգախոսները» և գովազդային ներկայացումը:

7. Բազմակողմանի դիրք:

Մի սահմանափակվեք Ձեր ապրանքանիշի ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ պարունակությամբ: Որքան լայն տեղեկություն ունենաք շուկայի և դրա ապրանքների նկատմամբ Ձեր բովանդակության մեջ, այնքան շուտ Դուք կդառնաք որակյալ մասնագետ: Անկեղծ եղեք ոչ միայն Ձեր արտադրանքի դրական կողմերի, այլ նաև մրցակցող ապրանքների առավելությունների մասին: Հանդիսատեսը կգնահատի Ձեր անկողմնակալությունը և հենց Ձեր օբյեկտիվ փորձագիտական առաջարկությունների շնորհիվ է, որ նրանք կրկին ու կրկին կվերադառնան Ձեզ:


Հիշեք՝ լավ նյութերը Ձեր բլոգը հետաքրքիր են դարձնում հանդիսատեսի համար, շահում են նրա հավատարմությունը և աշխատում են շուկայում բարձր դիրք գրավելու համար: Ձեր ապրանքանիշի նկատմամբ վստահությունը վաճառք է ստեղծում:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: uCoz Яндекс.Метрика