Բլոգ
Բրենդինգը մարքեթինգի գլխավոր հովանավորն է և դրա հիմքը

Բրենդինգը որպես մարքեթինգի գլխավոր հովանավոր

Բրենդինգը մարքեթինգի գլխավոր հովանավորն է։ Այո՛, կարելի է այսպես ասել։ Ինչու՞, որովհետև մարքեթինգի գլխավոր խնդիրը շուկայում պրոդուկտի իրացումն է, իսկ դա անելու համար առաջին հերթին պրոդուկտը պետք է ներկայացված լինի պատշաճ կերպով։ Իսկ ի՞նչ ասել է թե պատշաճ. այս դեպքում պատշաճ ասելով պատկերացնում ենք՝ պարզ և միևնույն ժամանակ իմաստալից լոգո, հետաքրքիր և բովանդակալից կարգախոս, պոտենցիալ սպառողին հարմարեցված գույներ։ Այսինքն լոգոն և կարգախոսը պետք է ամբողջությամբ ներկայացնեն առաջարկվող ծառայություններն, ընկերության նպատակները և լինեն հնարավորինս տեսանելի, հասկանալի և հիշվող:

 

Ինչի՞ց է սկսվում բրենդինգը և ի՞նչ է իր մեջ ներառում
 

Բրենդինգը սկսվում է բիզնես գաղափարից։ Երբ ծնվում է բիզնեսի գաղափարը սկսվում է բրենդավորման գործընթացը։ Ինչու՞ է դա այդքան կարևոր, եթե իրոք նման հարց կարող է առաջանալ, ապա ասենք, որ ձեր բրենդը, ձեր տարբերանշանն է՝ ձեր դեմքը, իսկ առանց դեմք պարզապես անհնար է ներկայանալ սպառողներին։ Բայց պետք չէ կարծել, թե բրենդը պարզապես լոգոն է։ Լոգոն շատ կարևոր, բայց միայն մի քայլն է բրենդավորման բարդ ու աշխատատար գործընթացի հետաքրքիր ճանապարհին:

Իսկ թե ի
նչ է իր մեջ ներառում բրենդինգը կարդացեք
այստեղ:

 

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2020 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика