Բլոգ
Վեբ դիզայներ, թե ծրագրավորող|Ինչպես ընտրել մասնագիտություն

Վեբ-դիզայներ, թե վեբ-ծրագրավորող | Ինչպես ընտրել մասնագիտություն

Վեբ-դիզայներ և վեբ-ծրագրավորող, ինչու՞մն է տարբերությունը

Այստեղ կխոսենք այս երկու մասնագիտությունների տարբերության մասին, և թե ինչպես ընտրություն կատարել դրանց միջև։
 

Իրականությունն այն է, որ ներկա պահին վեբ-դիզայների և վեբ-ծրագրավորողի միջև սահմանները վերանում են։ Ավելի ու ավելի են շատանում այն վեբ-դիզայներները, որոնք սկսում են ծրագրավորում ուսումնասիրել, իսկ վեբ-ծրագրավորողներն իրենց հերթին մեծ ուշադրություն են դարձնում դիզայնավորմանը։ Հանդիսանու՞մ է արդյոք վեբ դիզայները վեբ ծրագրավորող, կամ հակառակը։ Այստեղ կփորձենք բացահայտել այս երկու մասնագիտությունների նրբությունները։

 

Վեբ-դիզայների և վեբ-ծրագրավորողի միջև դերերի տարբերությունը
 

Սովորաբար մարդիկ չեն հասկանում կառուցվածքային տարբերությունը վեբ-դիզայների և վեբ-ծրագրավորողի միջև։ Ամենաբացահայտ տարբերությունը կայանում է նրանում, որ կայքի առաջին՝ վիզուալ տպավորությունը, այսինքն այն ինչ տեսանելի է անմիջապես, ստեղծում է վեբ-դիզայները, իսկ մյուս՝ «անտեսանելի» մասը, այսինքն կոդի դիզայնը, ստեղծում է վեբ-ծրագրավորողը։ Կարճ ասած գեղեցիկ վեբ-ինտերֆեյսը ստեղծվում է վեբ-դիզայներների կողմից, իսկ այնուհետև ծրագրավորողը պատասխանատու է դիզայների պատրաստած գեղեցիկ նկարը նույնքան գեղեցիկ վեբ-էջ «դարձնելու» համար։ 

 

1․Ո՞վ է վեբ-դիզայները

Սովորաբար վեբ-դիզայներները պատասխանատու են կայքի վիզուալ մակետի դիզայնի համար։ Լավագույն դիզայներները կարողանում են հմտորեն օգտագործել տարբեր գաղափարներ, ինչպիսիք են օրինակ՝ գույների համադրությունը, տառատեսակի ընտրությունը և նույնիսկ ստեղծումը, ինչպես նաև տարածական հարաբերակցության ընկալումը։

Օգտագործելով գրաֆիկական դիզայնի և նախատիպի ստեղծման համար նախատեսված ծրագրերը և գործիքները, վեբ-դիզայներները կարող են ստեղծել վեբ-կայքի նախնական տարբերակի տեսքը։ Այնուհետև պատրաստի դիզայնը փոխանցվում է վեբ-ծրագրավորողին կոդավորման համար։

 

Դիզայնի գործիքներ վեբ դիզայների համար
 

Adobe

Photoshop

Illustrator

Sketch
 

Նախատիպի ստեղծման համար գործիքներ
 

UXPin

Adobe XD 
 

Աշխատանքի նկարագրություն
 

Վեբ-դիզայները՝

  • Պատասխանատու է կայքի ընդհանուր ոճի համար, և ապահովվում է օգտագործողի համար ընդհանուր վիզուալ ընկալումը
  • Պատասխանատու է նախատիպի դիզայնի համար,
  • Պետք է իրականացնի պրոդուկտի կատալոգի գրաֆիակակն դիզայնը,
  • Պետք է օգնի ծրագրավորողներին կայքի տեսքի հետ կապված մնացած հարցերում։

Մի խոսքով դիզայներները պատասխանատվություն են կրում իրենց սեփական գիտելիքների, պատկերաացումների և տարբեր գործիքներով դրանց կյանքի կոչման համար։ Լավ դիզայները կարողանում է ընկալել պրոդուկտի ոճը և ստեղծել դրական առաջին տպավորություն հաճախորդի համար։

 

2․ Ո՞վ է վեբ-ծրագրավորողը

Վեբ-ծրագրավորողները հաճախ դիտարկվում են՝ իրենց ուղեղի ձախ կողմը պրոդուկտի մշակման և ծրագրավորման համար օգտագործող մարդիկ։ Սովորաբար վեբ-ծրագրավորողները ստանում են կայքի դիզայնը և անցնում կայքի ստեղծմանը։ Իրականում նրանց համար կարևոր է կոդի մաքրությունը, իսկ դիզայնին կարող են ուշադրություն չդարձնել։ Սակայն լավագույն վեբ-ծրագրավորողները միշտ ուշադիր են մանրուքների նկատմամբ, և կենտրոնանում են դրանց վրա իդեալակն արդյունք ստանալու համար։



Ի՞նչ գիտելիքների և գործիքների պետք է տիրապետեն վեբ-ծրագրավորողները
 

Գործիքներ սկզբնական կոդի(source code) կառավարման համար
 

SVN

CVS

Git և այլն։
 

Ինտեգրված ծրագրավորման միջավայր (IDE / Integrated Development Environment)
 

Sublime

VS Code

WebStorm

Դուք կարող եք ընտրել սրանցից մեկը և վարպետանալ դրա կիրառման մեջ:
 

Front-end ծրագրավորման համար անհրաժեշտ հիմնական տեխնոլոգիաներ
 

HTML / HTML5
CSS / CSS3
JS (jQuery)

Angular JS
React JS
Bootstrap

 

Back-end ծրագրավորման համար անհրաժեշտ հիմնական տեխնոլոգիաներ
 

PHP
Node.js
C #
JAVA
 

Վերջին տարիներին հատկապես Front-end -ի հանդեպ հետաքրքրությունը երիտասարդների շրջանում մեծանում է, և շատերը ցանկանում են դառնալ վեբ-ծրագրավորողներ։ Հետևաբար հմտությունների հանդեպ պահանջները դառնում են ավելի ու ավելի մեծ։ Հիմա ծրագրավորման ոլորտ մուտք գործելու համար ճիշտ պահ է համարվում:
 

Աշխատանք գտնելիս վեբ-դիզայներին և վեբ-ծրագրավորողին  վերաբերող պահանջների միջև տարբերությունները
 

Վեբ-դիզայների համար ամենակարևորն իր պորտֆոլյոն է։ Երբ վեբ-դիզայները դիմում է աշխատանքի համար, նրանից սպասում են յուրահատուկ պորտֆոլյո, և կարող են ցանկություն հայտնել տեսնել դիզայների էջը ասենք օրինակ Behance –ում։

Իսկ օրինակ վեբ-ծրագրավորողի համար Github-ում էջ ունենալը կարող է ամենակարևոր քայլերից մեկը լինել, աշխատանք գտնելու ճանապարհին։
 

Վեբ-դիզայների և վեբ-ծրագրավորողի միջև անձնային տարբերությունները
 

Հայտնի է, որ վեբ-դիզայներն ավելի կրեատիվ պետք է լինի, իսկ վեբ-ծրագրավորողն ավելի շատ մաթեմատիկական մտածելակերպի տեր պետք է լինի։ Բայց բացի այս հատկանիշներից պետք է հաշվի առնել, որ եթե երկար համակարգչի առջև նստելը ձեզ համար չէ, ապա ծրագրավորող դառնալը նույնպես ձերը չէ։ Իսկ դիզայներ լինելու համար բացի կրեատիվ մտքից պետք է ինչ-որ չափով նաև նկարել իմանալ։

Իրականում այս թեմայով կարելի է անվերջ խոսել, իսկ այս անգամ պատրաստել էինք այսքանը։ Հույս ունենք, որ այս հոդվածը կօգնի Ձեզ ճիշտ կողմնորոշվել նոր մասնագիտություն ընտրելիս։

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2020 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика