Բլոգ
Ինչու՞ հենց Digital Marketing, այլ ոչ ուղղակի մարքեթինգ

Ինչու՞ հենց Digital Marketing

Իմանալ, թե ինչպես է աշխատում շուկան ընտրված ճյուղում, ինչ է իրականում փնտրում պոտենցիալ հաճախորդը, կարողանալ ներգրավել նոր լսարան, միևնույն ժամանակ պահելով հինը, այս ամենը կարելի է անվանել մարքեթինգ:

Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում այս ամենը փոխակերպվել է ավելի ժամանակակից և ակտուալ ՝ թվային մարքեթինգի։ Թվային մարքեթինգով զբաղվում են թվային մարքեթինգի կազմակերպությունները, դրանցից մեկն է GIOS–ը:


Կոնկրետ ինչո՞վ են զբաղվում թվային մարքեթինգի կազմակերպությունները
 

Թվային մարքեթինգի կազմակերպությունները զբաղվում են այն ամենով, ինչը կապված է թվային տեխնոլոգիաների, ինչպես նաև վաճառողի և գնորդի հետ։ Ինտերնետ մարքեթինգը մտնում է թվային մարքեթինգի մեջ, բայց թվային մարքեթինգը չի սահմանափակվում միայն կայքերի ստեղծմամբ, այլ նաև զբաղվում է դրանց կառավարմամբ, սոցիալական ցանցերում դրանց առաջխաղացմամբ, թիրախային շուկային դրանց ներկայացմամբ և վաճառքների մեծացմամբ:
 

Դիջիթալ–կազմակերպությունների հիմնական գործառույթներից մեկն է սոց ցանցերում լսարանի հետ կապի պահպանումը։ Առաջին հերթին իհարկե՝ Facebook, Instagram, իսկ կախված հաճախորդի անհատական պահանջներից  նաև այլ սոց ցանցերում:

Հետաքրքիր փոստով օգտատերերի ուշադրությունը գրավելը, կազմակերպության էջի զարգացումը, ակցիաների և իվենթների կազմակերպման ունակությունը, նույնիսկ «ճիշտ» փոստի տակ լայք կամ մեկնաբանություն դնելու կարողությունը, որոնք արդյունքում նպաստելու են պատվերների և վաճառքների ավելացմանը, նույնպես պահանջում է թվային մարքեթոլոգի տաղանդ, տվյալ դեպքում SMM մարքեթոլոգի։
 

Ինչպես արդեն նշել էինք, մարքեթինգի իրականացումը թվային տեխնոլոգիաների միջոցով կոչվում է թվային մարքեթինգ: Այսինքն հեռախոսների, սմարթֆոնների, և այլ թվային սարքերի միջոցով հաճախորդների հետ փոխհարաբերությունների ստեղծումն ու պահպանումը նույնպես հանդիսանում է թվային մարքեթինգի մաս։

Հավելվածների մշակումը, թվային գադջետներ ունեցող միլիարդավոր մարդկանց հետ աշխատանքը նույնպես մարքեթինգի մաս է հանդիսանում։


Եթե ավելի լայն մտածենք, ապա թվային մարքեթինգին պետք է դասել, ինչպես մարքեթինգային խաղերով պրոդուկտի գովազդումը (վերջինիս մասին հետագայում կխոսենք ավելի մանրամասն, նախքան այդ, տեղեկացնենք, որ GIOS –ի նոր բաժինը զբաղվում է հենց մարքեթինգային խաղերի մշակմամբ), այնպես էլ QR-կոդով գովազդի ինտեգրումը: Հետևաբար թվային մարքեթինգը միայն օնլայն հարթակում իրականացվող մարքեթինգը չէ, այլ օնլայն և օֆլայն հարթակներում տարվող մարքեթինգային աշխատանքի համադրումը: Եթե ավելի պարզ ասենք, ապա թվային մարքեթինգը «օֆլայն լսարանին» բերում է օնլայն հարթակ (օրինակ՝ ձեր կայք), իսկ «օնլայն լսարանին» ուղղորդում է օֆլայն հարթակ(օրինակ՝ ձեր խանութ, կամ ռեստորան)։

 

Ինչպես տեսնում եք թվային մարքեթինգը ոչ թե պարզապես ապագա ունի, այլ հենց ինքն է հանդիսանում ապագան: Բացի այդ հենց թվային մարքեթինգն է մի շարք ճյուղերում առաջնային դեր խաղում, փոխելով արդեն հնացած մարքեթինգային մեթոդները՝ նոր, ժամանակակից ու ավելի հնարամիտներով: Այդպիսով ներգրավելով նոր հաճախորդների և նրանց դարձնելով հիմնական հաճախորդներ: Դրա համար, եթե դուք ցանկանում եք քայլել ժամանակին համընթաց և զարգացնել Ձեր բիզնեսը, ապա դուք չեք կարող դիմակայել ոչ՛ առանց թվային մարքեթինգի, ոչ՛ առանց թվային մարքեթոլոգների։

 

Ինչու՞ հենց  GIOS –ի Digital Marketing ծառայությունը
 

GIOS –ը հանդիսանում է տարածաշրջանում թվային մարքեթինգով զբաղվող ամենավստահելի ընկերություններից մեկը: Մենք կատարում ենք և՛ վեբ-կայքերի ստեղծման, և՛ դրանց հետագա սպասարկման, և՛ բիզնեսի առաջխաղացման՝ SEO, SMM ծառայություններ: Ունենք հաճախորդների տպավորիչ քանակություն, մատուցում ենք միայն բարձր որակի ծառայություններ, լինի դա կայքերի և հավելվածների պատրաստում, թե SEO և SMM (պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանում, բաներների մշակում, գեղեցիկ կոնտենտ, ցանկության դեպքում տարբեր լեզուներով): Կատարել և կատարում ենք աշխատանքներ նաև արտասահմանի համար։

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2020 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика