Բլոգ
5 սխալ օնլայն խանութ ստեղծելու և շահագործելու ժամանակ

5 սխալ օնլայն խանութ ստեղծելու ԵՎ շահագործելու ժամանակ

1. Հստակ պատկերացումը, արդյո՞ք ակտուալ է տվյալ տարածաշրջանում օնլայն առևտուրը ձեր ոլորտում։ Հաճախորդը պատրաստ է օնլայն պատվիրել, օրինակ՝ բանջարեղեն կամ կաթնամթերք և արդյո՞ք դուք կայքը պատրաստելուց հետո պատրաստ եք բավականաչափ գումար ներդնել համապատասխան լսարանը հավաքելու համար։

2. Շեշտը դնել ֆունկցիոնալության և դիզայնի հարստության վրա, այլ ոչ թե իրական վաճառքի առանձնահատկությունների:
Եթե դուք ունեք միրգ, բանջարեղենի օնլայն խանութ, ապա ձեզ ընդհանրապես անհրաժեշտ չէ ապրանքների համեմատության հավելվածը։ Մի ծախսեք գումար ավելորդ հավելավածների համար։

3. Առցանց խանութի առաջխաղացման կարևորության մասին հասկանալու բացակայություն:
Շատ ձեռներեցներ կայքի պատրաստումից հետո կարծում են, որ օնլայն վաճառնքերը պետք է ավելանան, բայց կայքի առկայությունը դեռ բավարար գործոն չէ։ Պետք է օգտագործել նաև մարքեթինգային շատ գործիքներ, որոնք կարող են ավելի թանկ արժենալ ձեր կայքից, օրինակ SEO կամ SMM առաջխաղացումը, մեյլ մարքեթինգը։ 

4. Առանց համապատասխան գիտելիքների ֆունկցիոնալ կամ դիզայն ինքնուրույն լրացնելու կամ շտկելու փորձեր:
Շատ ձեռներեցներ կարծում են, որ կայքը բացելուց հետո նրանք կարող են հեշտությամբ հրաժարվել սպասարկումից և ավելացնել, օրինակ ապրանքատեսականի և այլ գործողություններ կատարել կայքում։ Ընտրեք այնպիսի կազմակերպություն, որը կայքը ստեղծելուց հետո պատրաստ կլինի սպասարկել ձեզ, քանի որ կան ոչ միայն ապրանք ավելացնելու կամ փոփոխելու գործիքներ կայքում այլ նաև ուրիշ կարևոր գործիքներ, որոնցից մի քանիսը կարող ենք թվարկել՝ կայքի անվտանգություն, արագություն, օպտիմալացում, դիզայնի մասնակի փոփոխություն, բաններների փոփոխություն և այլն։ Վստահեցնում ենք ձեզ, որ ձեր ժամանակը ավելի արդյունավետ կարող եք օգտագործել ընտրելով ճիշտ մասնագետներ, որոնք կկարողանան այդ աշխատանքը ավելի պրոֆեսիոնալ ձևով իրականացնել։

5. Անհարմար զամբյուղ և պատվերի ձևակերպման անհասկանալի ընթացք:
Մի ծանրաբեռնեք և մոլորեցրեք հաճախորդին։ Փորձը ցույց է տալիս, որ հաճախորդը պատվեր ձևակերպելու ընթացքում, կարող է ավելորդ դաշտերի պատճառով խճճվել և չպատվիրել ցանկալի ապրանքը։ Մաքսիմալ խուսափեք հաճախորդից մեծ տվյալներ և տեղեկատվություն ուզելուց, կայքից պատվեր ձևակերպելու ժամանակ։ Այդպիսի խնդիրներից խուսափելու համար խորհուրդ կտանք հանել կայքից պարտադիր գրանցումը պատվեր ձևակերպելու համար, եթե պարտադիր չէ՝ թողնել միայն հեռախոսահամար, առաքման հասցե և մեկնաբանություն դաշտերը, հանելով անուն ազգանուն, էլ․ հասցե և այլ դաշտեր, որպեսզի հաճախորդը չխճճվի պատվերի ձևակերպման ժամանակ։


 
Բոլոր նյութերը պատկանում են «GIOS» ընկերությանը: 
Նյութը վերահրապարակելու այլ հարթակներում թույլատրվում է միայն նշելով Ջիոսի հղումը՝ www.GIOS.am

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2020 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика