Բլոգ
Հետաքրքիր փաստեր Black Friday-ի մասին | Gios.am

7 հետաքրիր փաստ Black Friday-ի մասին

Փաստ 1

Սև ուրբաթ տերմինն ի սկզբանե կապված էր ֆոնդային բորսայի անկման հետ: Ըստ New York Times-ի` ֆինանսների ոլորտում աշխատող երկու տղամարդ փորձել են դավադրություն կազմակերպել ոսկու շուկայի դեմ` շահույթ ստանալու համար: Բայց նրանց սխեման ձախողվել է, իսկ շուկան` սնանկացել:

Փաստ 2

Սև ուրբաթից հետո խանութների վերաբացման առաջին օրը կոչվում է Կիբեր երկուշաբթի: Այն ժողովրդականություն է ձեռք բերել online shop-երի զարգացման ընթացքում: Այս օրը առցանց խանութներն առաջարկում են զեղչեր իրենց ապրանքների համար:

Փաստ 3

Այսօր միջին վիճակագրական ամերիկացին 335 դոլար է ծախսում Black Friday-ի ժամանակ:

Փաստ 4

Սև ուրբաթը, ոչ պաշտոնապես, հեռուստացույց գնելու լավագույն օրն է: Ուսումնասիրությունից երևում է, որ Սև ուրբաթին ամենից շատ գումար կարող եք խնայել սարքերի, զարդերի, հեռուստացույցների և պլանշետների վրա:

Փաստ 5

Սև ուրբաթը տարվա ամենաաշխույժ օրն է փականագործների (сантехник) համար:

Փաստ 6

Գնումներ կատարելիս ավելի շատ մարդ է մահանում, քան շնաձկների հարձակումներից: 2006 թվականից ի վեր Սև ուրբաթին գնումներ կատարելու ժամանակ ԱՄՆ-ում յոթ մարդ է մահացել, 98-ը վիրավորվել են:

Փաստ 7

Ինչ վերաբերում է ընտանեկան կարգավիճակին, ապա վիճակագրությունն ավելի մոտ է այրիներին և ամուսնալուծվածներին, ովքեր գլխավորում են խումբը` 66,7% և 60,8%: Նրանց հաջորդում են ամուսնացած գնորդները` 52,7% և միայնակ գնորդները` 45,1%:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика