Բլոգ
SMART վերլուծություն | Gios.am

Be SMART

- Բարի եղեք, ասացեք, ո՞րն է անտառից դուրս գալու ճանապարհը:

- Դա կախված է այն բանից, թե ու՞ր ես ուզում գնալ:

- Ինձ համար միևնույն է, - ասաց Ալիսը:

- Ուրեմն նշանակություն չունի, թե ուր կգնաս:

Եթե Ձեզ թվաց, որ մեր այսօրվա նյութը նվիրված է բոլորի կողմից սիրված «Ալիսը Հրաշքների Աշխարհում» ստեղծագործությանը, ապա պետք է հիասթափեցնենք Ձեզ: Իսկ, թե ի՞նչ կապ ունի այս մեջբերումը մեր այսօրվա նյութի հետ, կհասկանաք ինքներդ:

Այս անգամ պետք է խոսենք մեր նպատակներից: Հարցրեք ինքներդ Ձեզ.

- Ո՞րն է իմ նպատակը:

- Ո՞րն է այն ճանապարհը, որը տանում է դեպի նպատակ:

Հատկապես բիզնեսում, յուրաքանչյուր գործարար պետք է ունենա հստակ նպատակ և պարզ տեսնի այն ճանապարհը, որը տանում է դեպի նպատակի իրականացմանը: Այլ հարց է, թե ինչ խոչընդոտների և անհարթությունների կհանդիպեք այդ ճանապարհն անցնելու ընթացքում:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոքր բիզնեսների 50%-ը ձախողման փորձ է ունենում` գործունեության առաջին 5 տարվա ընթացքում: Պատճառն ակնհայտ է. շատերը շտապում են անցնել գործի, առանց ռազմավարության, առանց նպատակի հստակեցման և առանց անելիքների պալանավորման:

Դե ինչ, Gios-ն այս անգամ Ձեզ ծանոթացնում է SMART տերմինի հետ: Այո, իրականում բոլորս էլ գիտենք այդ բառի հայերեն համարժեքը, սակայն այստեղ գործ ունենք նոր հապավման հետ:

SMART վերլուծությունը ունի պարզ և հստակ կառուցվածք և գերբնական հմտություններ չի պահանջում: Այն տալիս է չափանիշներ` նպատակների սահմանման և ձևավորման գործընթացում:

Իսկ հիմա եկեք բացենք այս «խելացի» հապավումը:

  • Specific – հատուկ
    Նպատակը պետք է ձևակերպված լինի հստակ: Երբ, նույնիսկ, Ձեզ համար նպատակը մշուշոտ է, ապա սպասել, որ Ձեր աշխատակիցները կքայլեն դեպի այդ նպատակը, առնվազն միամիտ մոտեցում է: Մի վախեցեք խոսել նպատակի մասին նրանց հետ, վստահեք և անցեք այդ ճանապարհը միասին:
  • Measurable – չափելի
    Նպատակը չափելի կարող է լինել որակական և քանակական տեսանկյունից: Երբ խոսում ենք քանակականի մասին, պետք է հասկանանք, թե, օրինակ, որքան տոկոսային աճ ենք գրանցել աշխատանքային այդ տարվա ընթացքում: Իսկ որակական առումով խոսում ենք արդյունավետության մասին, թե որքանով արդյունավետ օգտագործվեց ժամանակն ու բյուջեն տվյալ ժամանակահատվածում` նպատակին հասնելու համար:
  • Achievable – հասանելի
    Դեպի նպատակ տանող ճանապարհին ցանկացած քայլ պետք է համաձայնեցված լինի այդ գործում իր դերն ունեցող անձանց կողմից: Պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր գործառույց պետք է լինի ընկերության հնարավորությունների սահմաններում: Հայերեն ասած` պետք է ոտքերը վերմակի չափով մեկնել:
  • Relevant – պատշաճ
    Այստեղ պետք է իրականացնել նպատակների իսկության պարզաբանում: Արդյոք այդ առաջադրանքների կամ խնդիրների լուծումը կարող է հանգեցնել ցանկալի նպատակների։ Երբ իրականանում է Ձեր նպատակներից մեկը, դուք սկսում եք կենտրոնանալ նոր նպատակի ռեալիզացման վրա, այդպես է նաև ցանկացած բիզնես ոլորտում, պետք է նախ մեկնաբանել, թե որքանով է տեղին տվյալ նպատակը ընկերության առաջխաղացման համար կամ որքանով է տվյալ քայլը տանում դեպի նախապես հստակեցված նպատակը:
    Այլ կերպ ասած, Ձեր նպատակները պետք է կառուցվեն այնպես, որ նկատելի լինի առաջընթացը, և միմյանց գերազանցեն արդյունքերով: Միանման նպատակադրումներն ու բոլորի իրականացումը, եկեք խոստովանենք, որ ժամանակի անիմաստ կորուստ է:
  • Time-bound – ժամանակին հենված
    Անչափ կարևոր է, որ մեր նպատակները ունենան ժամանակային շրջանակ: Սա օգնում է բարձրացնել գործընթացի արդյունավետությունը: Ժամկետները թույլ են տալիս ավելի խելամիտ մոտեցումներ գտնել նպատակին հասնելու ճանապարհը հարթելու համար: Դե, իսկ արդյուքնում դուք կարող եք չափել Ձեր թիմի աշխատունակության մակարդակը, և ավելի հստակ կողմնորոշվել հետագա նպատակների ժամկետների սահմանման հարցում:

Հույս ունենք, որ այժմ հասկացաք նյութի սկզբում մեջբերված հատվածի իմաստ, այնպես որ կիրառեք այս փորձված մեթոդը Ձեր ցանկացած նպատակի իրականացման դեպքում:

Եվ հիշե՛ք, ինչպես ասել է Ուիլյամ Օսլերը.
«Երբ նախապես մտածված են սխեմաները, հանգամանքները զարմանալիորեն սկսում են տեղավորվել դրանց մեջ»:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика