Բլոգ
Ինստագրամ սթորիների մասին

ԻՆՍՏԱԳՐԱՄ ՍԹՈՐԻՆԵՐ

 


Սթորիներն առաջին անգամ հայտնվել են Snapchat-ում՝ 2013 թվականին։ Դրանք մինչև 15 վայրկյան տևողությամբ vertical ձևաչափով վիդեոներ են (Dimensions:1080 x 1920 pixels, Aspect Ratio: 9:16., Minimum Resolution:600 x 1067 pixels.,Maximum File Size:4 GB.) կամ նկարներ, (այս դեպքում 7 վայրկյան տևողությամբ) որոնք մնում են ձեր էջում 24 ժամ, որից հետո անհետանում են ձեր հետևորդների համար։ 2016 թվականի օգոստոսին Instagram-ը «գողացել է» այն Snapchat-ից։ Այստեղ արդեն սթորիները մեծ տարածում գտան և դարձան Ինստագրամի ամենաշատ կիրառվող գործիքը՝ հետզհետե տարածվելով նաև այլ սոց․ցանցերում՝ Facebook, WhatsApp, վերջերս արդեն YouTube։

Եթե 2016 թվականի հոկտեմբերի տվյալներով սթորիների օրական active user-ների թիվը 100 մլն էր, ապա 2019 թվականի հունվարին այն անցնում է 500 միլլիոնը։ Այսինքն ինստագրամի օգտատետերի կեսը։ Այժմ ինստագրամում կա ավելի քան 1 մլդ օգտատեր։

Հայաստանում այս թիվը նույնպես շատ արագ աճում է։ Հատկապես վերջին շրջանում ամբողջ աշխարհում է նկատվում միգրացիա Ֆեյսբուքից դեպի Ինստագրամ, որը մեծապես պայմանավորված է Ֆեյսբուքի ալգորթիմի փոփոխությամբ։ Այս պահին հայկական Ինստագրամում կա շուրջ 15 միլլիոն օգտատեր, ինչն իմանում ենք գովազդ միացնելիս, ինստագրամի կողմից ներկայացվող՝ Հայաստանում առավելագույն լսարանի տվյալներներով։

Սակայն Հայաստանում շատ բիզնեսներ, ինչպես նաև մարդիկ, ովքեր ուզում են զարգացնել իրենց անձնական բրենդը, շարունակում են լուրջ չվերաբերվել այս գործիքին ու չօգտվել դրանից կամ օգտվել, սակայն ոչ այնպես, ինչպես հարկն է։

Վերևում ներկայացված փաստերն ապացուցում են, որ եթե դուք դեռ չեք օգտագործում այս գործիքները ձեր բրենդի զարգացման համար, ապա շատ մեծ հնարավորություն եք բաց թողնում։

 

Մի քանի հավելյալ փաստ սթորիների մասին, որպեսզի վերջնականապես համոզվեք դրանց կարևորության հարցում։

Սթորիները գտնվում են ինստագրամի feedի թոփ հատվածում և ապահովում են ավելի մեծ դիտողականություն, քան փոստերը։

Դրանք հիանալի միջոց են ձեր հետևորդների հետ ինտերակցիայի և ներգրավվածության բարձրացման համար։

Հիանալի միջոց են ձեր բրենդը humanize անելու համար (Humanize- երբ ձեր բրենդը չի ընկալվում, որպես ռոբոտ, ունի դեմք ու վստահելի է)

Ձեր առօրյա գործունեությունը ներկայացնելու ու backstage content տալու համար արդյունավետ միջոց է

Սթորիների ստեղծումը չի պահանջում ֆինանսական մեծ ռեսուրսներ, կարող են լինել պարզ ու շատ դեպքերում՝ «ոչ իդեալական» ։

Երբ ձեր էջն անցնում է 10000 հետևորդը կամ verified է՝ այս գործիքը դառնում է իսկական փրկություն, որովհետև այդ դեպքում հասանելի է դառնում Swipe Up ֆունկցիան և դուք կարողանում եք սթորիներին կցել հղում ու ուղղորդել ձեր հետևորդներին դեպի ձեր կայք, օնլայն խանութ, YouTube Channel, մի խոսքով՝ ուր ուզեք :)

Սթորիներին հղում կցելու մյուս տարբերակն իհարկե վճարովի գովազդն է։



 

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2020 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика