Բլոգ
Քոմենթի Արժեքը | Gios.am

Քոմենթի Արժեքը

Որակյալ կոնտենտի և հետևորդների ակտիվության մասին ամենից լավ կարող են խոսել Ձեր հրապարակումների մեկնաբանությունները:
Լսարանի կողմից ստացվող հետադարձ կապը և՛ հաճելի է, և՛, իհարկե, օգտակար:

Եկեք սկզբում քննարկենք սխալները, որոնք հաճախ հանդիպում են նմանատիպ հրապարակումներում:

  • Թեմայից դուրս կոչեր:
    Խոսում ենք ելակի մասին, իսկ վերջում խնդրում, որ մեկնաբանություններում թողնեն իրենց կարծիքը խնձորի մասին:
    Համաձայնեցրեք կոնտենտի ընթացքը հնչող հարցի հետ:
  • Բաց, բայց բարդ հարցեր
    Բարդ և անհասկանալի հարցերն այդպես էլ անպատասխան կմնան, քանի որ մարդիկ չեն սիրում վատնել իրենց ժամանակը նմանատիպ հարցերի պատասխանների փնտրտուքների վրա:
  • Փակ հարցեր:
    Իսկ դուք կարդացե՞լ եք այս գիքը:
    Թվում է, թե այս հարցին կարելի է պատասխանել, բայց ինչու՞: Սա քայլ է, որը վստահաբար անապատի կվերածի Ձեր մեկնաբանությունների դաշտը:
  • Չափից շատ հարցեր:
    2 հարցն արդեն իսկ շատ է: Դա բարդացնում է հետևորդների առաջադրանքները:

Իսկ ինչպե՞ս կազմել կոնտենտ, որը կմոտիվացնի Ձեր հետևորդներին մեկնաբանություն թողնելու համար:

  • Ստեղծում ենք գրառումը և վերլուծում այն:
    Պատասխանում ենք հետևյալ հարցերին.
    Ի՞նչ մտքեր կառաջացնի գրառումը հետևորդի գլխում:
    Հրապարակման ո՞ր հատվածը կդրդի հետևորդին թողնել մեկնաբանություն:
  • Ձևակերպում ենք կոչը:
    Այն պետք է լինի չափազանց անկեղծ: Մեկ նախադասությունը կարող է խոսել հետևորդի կարծիքի կարևորության մասին:

Կոնտենտը պատրաստ է, ճիշտ նկարը` ընտրված: Ժամանակն է հրապարակել այն, ստանալ մեկնաբանություններ, և, իհարկե, պատասխանել դրանց:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика