Բլոգ
Digital Marketing-ի մի քանի կանոն | Gios.am

Digital Marketing-ի մի քանի կանոն

Այսօր մենք ձեզ կպատմենք այն գործիքների մասին, որոնք օգտագործվում են 2021 թվականին Digital Marketing-ում:

Բիզնեսի online ներկայություն

Պարզ և բնական մի կետ, որը շատերն անտեսում են: Ձեր կազմակերպությունը օնլայն հարթակներում չտեղադրելով` Դուք ինքներդ Ձեզ դատապարտում եք այն փաստին, որ Ձեր հավանական հաճախորդը դիմելու է մրցակցի: Հաջողությունը բաղկացած է բազմաթիվ գործոններից, ուստի կարևոր է հնարավորինս արագ լուծել հաճախորդի խնդիրները:
Օրինակ` ատելյեի բացման ժամերը որոնելով` մարդը ցանկանում է տեսնել, թե արդյոք կարող է վերականգնել պատռված տաբատը մոտակա ժամերին:

Չատ - բոտեր

Այս ռոբոտների օգնությամբ Դուք կարող եք հաճախորդի հետ կապը պահպանել 24/7` առանց Ձեր ներկայության: Բոտերը թույլ են տալիս խնայել ռեսուրսներն ու ժամանակը, ինչը շատ կարևոր գործոն է: Չատբոտերի օգտագործման արդյունքները հաշվարկվում են հսկայական շահույթով, ուստի հիմարություն է հրաժարվել այդպիսի հնարավորությունից: Արհեստական բանականությունը թույլ է տալիս նախնական կապեր հաստատել հաճախորդների հետ՝ առանց մարդկային ռեսուրսի օգտագործման:

Վիդեո - կոնտենտ

Վերջին ժամանակներում Youtube-ի վիճակագրության տվյալներն աճել են 100%-ով, ինչը էապես ազդել է բիզնեսի և դրա խթանման վրա: Տեսանյութերի 90%-ը թույլ է տալիս որոշում կայացնել որոշակի ապրանքի գնման վերաբերյալ, կարևոր է դա հաշվի առնել, երբ առաջանում է կայքի միջոցով առաջխաղացման գաղափարը:

Հայտնիների հետ համագործակցություն

Ապրանքանիշի առաջխաղացման համար կուռքեր ներգրավելը բավականին արդյունավետ է և միշտ դրական ազդեցություն է ունեցել ապրանքանիշի նկատմամբ հաճախորդների հավատարմության վրա: Սա չի ընկալվում որպես ուղղակի գովազդային հաղորդագրություն: Գործիքը հիանալի է աշխատում վաճառքի և ապրանքանիշի իրազեկության բարելավման համար:

Messenger-ներ

Մի փոքր վիճակագրություն:

  • 1.3 միլիարդ ակտիվ լսարան Facebook-ում:
  • Messenger-ում` 2 միլիարդ օգտատեր:
  • 55 հազար մարդ օրական շփվում է WhatsApp-ում:
  • 1,5 միլիարդ օգտվող օրական ունի YouTube-ը:

Մի խոսքով` օգտատերերի 46%-ն արդեն սովոր է անմիջական մեսենջերների միջոցով հաղորդակցվել բիզնեսի հետ:

Միկրո - պահեր

Վիճակագրության համաձայն, օգտվողների 46%-ը սմարթֆոն է օգտագործում օրական ավելի քան 5 ժամ: Օգտակար և որակյալ բովանդակությունը հաջողության մեծ շանս ունի:
Օրինակ` Domino's pizza ցանցը մտածեց և ստեղծեց Ձայնով պատվեր կատարելու հնարավորությունը Alexa ծառայության միջոցով: Այդպիսով այն կարողացավ մեծացնել պիցցայի վաճառքը մի քանի անգամ: Խթանման նման մեթոդների օգտագործումը դրականորեն է ազդում վաճառքի դինամիկայի վրա:

Story-ներ սոցիալական ցանցերում

Սոցիալական ցանցերում տեղեկատվության այս տեսակի տեղադրման ժողովրդականությունը պայմանավորված է օգտագործման դյուրինությամբ և տեղեկատվության արագ առաքմամբ: Story-ները կարճ ժամանակ անց անհետանում են, ուստի կարևոր է ստեղծել եզակի բովանդակություն, որը կգրավի հաճախորդին:


Օգտագործեք նորամուծությունները, հետևեք թրենդներին ու կարդացեք մեր բլոգը:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика