Բլոգ
Հետաքրքիր մտքեր գովազդի մասին | Gios.am

Հանճարները գովազդի մասին

"Ժողովրդի իդեալների մասին կարելի է դատել նրանց արտադրած գովազդով:"

~ Նորման Դուգլաս

"Առանց գովազդի կարող է գումար աշխատել միայն դրամահատարանը:"

~ Թոմաս Մաքոլե

"Գովազդը պետք է մեզ բացատրի, թե առանց ինչ ավելորդությունների մենք չենք կարող ապրել:"

~ Է. Մաքքենզի

"Գովազդը կարելի է բնութագրել որպես մարդու գիտակցությունը մի որոշ ժամանակով անջատելու արվեստ, այնքան, որքան բավարար կլինի նրանից գումար կորզելու համար:"

~ Սթիվեն Լիոկոկ

"Գովազդ - Ազդել մարդու ուղեղի վրա նրա գրպանին հասնելու համար:"

~ Վանս Փաքարդ

"Անգամ Աստված զանգերի կարիք ունի:"

~ Ֆրանսիացի գովազդատուների կարգախոսը

"Գովազդը ամենազվարճալի բանն է, որ կարող ես անել առանց մերկանալու:"

~ Ջերի Դելա Ֆեմինա

"Ոմանք հաջողակ են ծնվում, ոմանք՝ հաջողության են հասնում, իսկ ոմանք էլ՝ PR մասնագետներ են վարձում:"

~ Դանիել Բուրստին

"Գովազդի համար ծախսվող գումարի կեսը վատնում ենք ոչնչի համար, բայց որտեղի՞ց իմանալ, թե որ կեսն է դա:"

~ Ուիլյամ Հեսկետ Լեվեր

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика