Բլոգ
Հեշթեգների պատմությունը | Gios.am

Հեշթեգների պատմությունը

Այս օրերին մեծագույն խնդիր է դրված սոցիալական հարթակներում ակտիվության ապահովման, մեդիա դաշտում հավաստի լրատվության տարածման համար: Մենք պայքարում ենք միջազգային լրատվական հարթակները հավաստի, ոչ կեղծ ինֆորմացիայով լցնելու համար:

Օգտագործում ենք հեշթեգեր, որոնք օգնում են մեզ մեր ձայնը լսելի դարձնելու հարցում: Հեշթեգի արմատները գալիս են 2007 թվականից, երբ Twitter-ում առաջին անգամ օգտագործվեց վանդականիշը (#) որպես նամակների հերթականության դասավորման տարբերակ:

2007 թվականի օգոստոսի 23-ին հնարավոր դարձավ առաջինը իմանալ կարևոր ինֆորմացիան: Հենց այդ օրը Քրիս Մեսսինը առաջին անգամ թվիթերյան իր էջում գրեց «Ի՞նչ կարծիքի եք տարբեր խմբերի համար վանդականիշը օգտագործելու մասին»:

“Hashtag” անվանումը հորինել է Սթոուվ Բոյդը, ով մասնագիտացված էր IT ոլորտում: Ծրագրավորման մեջ հաճախ են օգտագործում վանդականիշները և դրանք անվանում են «каналы», բայց ինքը դրանց անվանում էր «Հեշեր»: Այստեղից էլ առաջացել է անվանումը:

Հեշթեգների արդյունավետությունը այնքան բարձրացավ, որ 2009 թվականին Twitter-ն պաշտոնապես ավելացրեց այն իր սերվերում:

2010 թվականին հեշթեգներն արդեն սկսեցին օգտագործվել նաև Instagram-ում:

Իրենց տեսակներով հեշթեգերը լինում են`

  • քոնթենթային,
  • թրենդային,
  • բրենդային,
  • լոկացիոն,
  • ոլորտային:
 

Ճիշտ հեշթեգ ստեղծելու համար անհրաժեշտ է պահպանել մի քանի կանոն՝

  • Երկարություն
  • Հասկանալի իմաստ
  • Բառերի քանակ
  • Մտքի ծանրություն
 

Պահպանեք կանոնները և Ձեր հեշթեգները կլինեն միշտ ամենաթրենդայինը:

 

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #ArtsakhStrong

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2020 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика