
11 հետաքրքիր փաստ գովազդի մասին
1. Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում բացօթյա գովազդը արգելված է: Պաստառներից և ցուցանակներից ազատվելու որոշումը քաղաքի քաղաքապետը կայացրել էր դեռ 2007 թվականին՝ քաղաքի աղտոտման դեմ պայքարի ծրագրի շրջանակներում:
2. Աշխարհի ամենաթանկ գովազդներից մեկը ստեղծվել է Chanel-ի կողմից և այն արժեցել է 33 միլիոն դոլար, որից 3 միլիոն դոլարը բաժին է ընկել Nicole Kidman-ին, եղել է այդ տեսանյութի դերակատարը:
3. Գովազդատուների ամենամեծ խումբը պարենային ապրանքներ վաճառողներն են:
4. Առաջին գովազդային վահանակը ստեղծվել է Ամերիկայում 1900 թվականին: Այնուհետև ամերիկացիները որոշեցին գովազդային վահանակներ տեղադրել մայրուղիների և կենտրոնական փողոցների երկայնքով:
5. 30 վայրկյան տևողությամբ գովազդային հոլովակը, որը եթեր է հեռարձակվել Միացյալ Նահանգների NFL Super Bowl եզրափակիչ խաղի ժամանակ, արժեր 3 միլիոն դոլար:
6. Երեխա դերասանները, ովքեր հայտնվում են մանկական ապրանքների գովազդներում, սովորաբար ավելի մեծ են, քան իրենց թիրախային լսարանը: Գովազդատուները դիտավորյալ նկարահանում են ավելի մեծ երեխաների՝ ավելի փոքր երեխաների համար որպես օրինակ ծառայելու համար:
7. Ենթադրվում է, որ առաջին գրավոր գովազդը Լոնդոնում պահվող եգիպտական պապիրուսն է: Պապիրուսի տեքստը տեղեկացնում է ստրուկների վաճառքի մասին:
8. Dove-ի «Գեղեցկության էվոլյուցիան» գովազդային հոլովակի թողարկումը դարձավ ժամանակակից գովազդի պատմության մեջ առաջին սենսացիան. Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն օգտվող դիտեց տեսանյութ, որը բացահայտում է նորաձեւության արդյունաբերության կուլիսային կյանքը:
9. Մինչև 65 տարեկան, յուրաքանչյուր մարդ դիտում է մոտավորապես 2 միլիոն գովազդային տեսանյութ:
10. Գովազդում սնունդը ախորժելի դարձնելու համար նկարահանումների ժամանակ օգտագործվում է անբնական սնունդ: Օրինակ՝ խմիչքների պղպջակները ստեղծվում են բաժակի մեջ ջրով զտված լվացող միջոց ավելացնելով: Սնունդը լցվում է հատուկ թափանցիկ սոսինձով՝ ավելի ախորժելի տեսք ունենալու համար:
11. Ամեն տարի աշխարհի ընկերություններն ավելի քան 500 միլիարդ դոլար են ծախսում գովազդի վրա: