Բլոգ
Ճիշտ SMM ռազմավարություն | Gios.am

Ինչպե՞ս չուտել SMM մարքեթոլոգի կուտը

SMM-շիկն ասես բռոկեր լինի՝ նպատակը իր ապրանքը Ձեզ վաճառելն է, բայց այս հարցում չխաբվելու համար Ձեզ կօգնեն մեր խորհուրդները

1. Կարևոր չէ` նախկինում մենք ինչ ենք արել

Երբ դիմում եք SMM մասնագետի Ձեր բիզնեսի առաջխաղացման համար, շատ կարևոր է, որ մինչ նախագծին համաձայնություն տալը, նա պատմի Ձեզ մի քանի բառով նախկինում կատարված նույնատիպ գործերի մասին, գուցե նկարներ, տեքստեր կամ մտքեր, որոնք օգնել են տվյալ բիզնեսի զարգացման գործում:

2. Անհատական առաջարկի իմաստ չկա, կառաջնորդվենք ըստ թրենդի

Հանդիպման գալուց առաջ մարքեթոլոգը պետք է ներկայացնի, թե ինչ առաջարկ ունի հենց Ձեզ համար (օրինակ գրաֆիկական/տեքստային կամ այլ տեսակի առաջարկ): Ցուցաբերի անհատական վերաբերմունք Ձեր բիզնեսի նկատմամբ:

3. Թեստավորում հիմա չենք կարող անել, ընթացքում կհասկանանք

Բիզնեսի առաջխաղացման կարևորագույն պայմաններից է թեստավորումը, ուսումանսիրությունը: Կարևոր է` արդյո՞ք տրամադրում են նախնական բրիֆ/հարցաշար, թե ոչ: Սա առաջնային քայլն է բիզնեսին “մոտիկից” ճանաչելու համար: Սրան պետք է հաջորդի թեստավորումը, որն օգնելու է հաճախորդ-մարքեթոլոգ հարաբերություններին:

4. Պետք է ջնջել վատ մեկնաբանությունները

Եթե կա բացասական մեկնաբանություն, ապա պետք չէ այն ջնջել, որովհետև լավ մասնագետը գիտի, թե ինչպես արձագանքել դրան, ինչպես վատ մեկանաբանությունը վերածել լավի:

5. Բոլոր սոցիալական կայքերում պետք է իրականացնել բացառապես նույն գործողությունները

Յուրաքանչյուր սոցիալական կայք ունի իր առանձնահատկությունները և ալգորիթմները: Քոնթենթի տիպ, ժամային ակտիվություն, հրապարակումը տեսնելու առանձնահատկություններ և այլն: Մի քանի սոցիալական կայքերում միաժամանակ չի կարելի վարել նույն ռազմավարությունը:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2020 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика