Բլոգ
Ինչքան է եղել, որ գնել եք գիրք, բայց չեք կարդացել

Ինչպե՞ս տարբերվել մրցակիցներից - բիզնես գաղտնիք

El libro que no puede esperar — գիտեմ, ոչ մի բան չասեց, բայց հիմա հետաքրքիրը

Ինչքան է եղել, որ գնել եք գիրք, բայց չեք կարդացել, կամ կեսը, կամ մի քանի էջ կարդացել ու թողել եք՝ ասելով, որ հետո կկարդաք, վստահ եմ, որ շատ։ Eterna Cadencia հրատարակչությունը արգենտինական է և որոշել է մի հետաքրքիր գիրք հրատարակել՝ «Գիրք, որը չի կարող սպասել» վերնագրով։


Այս գրքի յուրահատկությունն այն է, որ հենց բացում եք գիրքը, տառերը որոշ ժամանակ հետո սկսում են անհայտանալ։ Այնպիսի մի տեխնոլոգիա է կիրառված գրքում, որ թանաքի ու օդի հպումից թանաքը սկսում է անհայտանալ։ Պիտի հասցնեք շուտ կարդաք և այդ շուտը 4 ամիս է։ Ահա այս միջոցով և տարբերվում է գիրքը, և գովազդի հիանալի միջոց է, և ստիպում է կարդալ մինչև վերջ, որքան հնարավոր է շուտ ու մյուսին փոխանցելն անհնար է, պիտի գնեն, այլ տարբերակ չկա։ Այ այսպես, տարբերվեք:



Հեղինակ՝ Վահագն Դիլբարյան

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2020 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика