Բլոգ
Մարքեթինգի 2 հիմնական տեսակները | Gios.am

Push թե՞ Pull մարքեթինգ

Մարքեթինգն անընդհատ փոփոխվող ոլորտ է, և այստեղ տեմպից ետ չընկնելը բավականին բարդ առաջադրանք է:

Իսկ Gios-ի այսօրվա առաջադրանքն է պատմել Ձեզ մարքեթինգի 2 հիմնական տեսակների մասին, որոնք ունեն բազմաթիվ տարբերություններ, բայց 1 գերնպատակ` իրականացնել վաճառք:

Լսե՞լ եք մարքեթինգի Push և Pull տեսակների մասին:

1. Սկզբում եկեք ծանոթանանք Push մարքեթինգ հասկացության հետ: Այստեղ լավագույն օրինակներից մեկը հեռուստատեսային գովազդն է:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տեսակի դրական կողմը կարճ ժամանակահատվածում տեսանելի արդյունքի հասնելն է, իսկ բացասական կողմը ավելի թանկ արժեքն ու ժամանակավոր էֆեկտիվությունը: Պետք է ֆիքսենք, որ Push մարքեթինգը պարտադրում է հստակ քայլեր, որոնք ուղիղ ճանապարհով հաճախորդին ուղեկցում են դեպի վաճառք:
Իսկ այժմ դիտարկենք Push մարքեթինգի մի քանի ենթատեսակ.

  • Direct Mail
    Սպասեք, այս տեսակին թերահավատորեն մոտենալ պետք չէ, քանի որ այս տարբերակից օգտվում են քչերը, և այդ քչերից ավելի քչերին էլ հաջողվում է էֆեկտիվ արդյունք ցուցաբերել: Այդ պատճառով մարքեթինգի այս ենթատեսակից օգտվելուց առաջ անհրաժեշտ է կատարել մանրամասն ուսումնասիրություններ և որպես թիրախ ընտրել այն, ինչ չափազանց կարևոր և օգտակար է Ձեր առաջարկած պրոդուկտի կամ ծառայության մեջ:
  • Ակտիվ Գովազդ
    Սրանք բոլորիս հայտնի սոցիալական հարթակների միջոցով իրականացվող գովազդներն են, որոնք ներկայումս համարվում են ամենաէֆեկտիվը Push մարքեթինգի ոլորտում:
  • POS
    Ամենակարևոր գործիքներից մեկը մարքեթինգում: Սա ուղիղ վաճառք է, որն իրականացվում է, հիմնականում, վաճառքի կետերում: Ցուցադրելով ապրանքը հաճախորդին, դուք ոչ միայն իրականացնում եք վաճառք, այլև մնում եք հաճախորդի վիզուալ հիշողության մեջ:

2. Անդրադառնանք Pull մարքեթինգ հասկացությանը:
Այս մեթոդի միջոցով դուք ստանում եք հնարավորություն ոչ ուղիղ ճանապարհով արժանանալ հաճախորդի ուշադրությանը: Դա արվում է կոնտենտի ստեղծման միջոցով՝ տեսանյութեր, բլոգներ, էլեկտրոնային գրքեր, տեխնիկական փաստաթղթեր և այլն:

Այս մեթոդի արդյունավետության գաղտնիքը մեկն է. դուք լուծում եք հաճախորդի խնդիրը կամ տալիս եք նրան հուզող հարցի պատասխանները: Սպառողը որոնողական հարթակների միջոցով փորձում է գտնել խնդրի լուծում կամ մեկնաբանություն, իսկ երբ, օրինակ, Ձեր կայքում հաճախորդը գտնի իր հարցի պատասխանը, հավանականությունը մեծ է, որ հենց այստեղ էլ կփնտրի այն պրոդուկտը կամ ծառայությունը, որը լուծելու է իր առջև կանգնած խնդիրը:
Pull մարքեթինգում ևս կարող ենք առանձնացնել մի քանի ենթատեսակ.

  • Email մարքեթինգ
    Անհատականացումը` էլեկտրոնային փոստով, օգնում է հրավիրել հաճախորդի ուշադրությունը և մեծացնել համագործակցության հավանականությունը: Ի դեպ, էլեկտրոնային նամակները, որոնցում Subject բաժնում նշված է ստացողի անունը, ունեն առավել մեծ արդյունավետություն:
  • SMM և SEO
    Այո, այո, սրանք ևս համարվում են Pull մարքեթինգի ենթատեսակներ: Կարելի է ասել այս գործիքները կազմում են Pull մարքեթինգի գործառույթների կեսից ավելին: Այս ձևով դուք հնարավորություն եք ստանում ավելի մանրամասն ներկայացնել Ձեր պրոդուկտի առավելությունները և ավելին, ուղիղ կապի միջոցով պատասխանել հաճախորդներին հուզող հարցերին:
  • Influencer մարքեթինգ
    Influencer-ն այն մարդն է, ով ունի մեծ լսարան և իվիճակի է ազդեցություն ունենալ իր լսարանի կարծիքի վրա: Սա նոր մեթոդ է, որը մեծ թափով զարգացում է ապրում: Այսօր Influencer-ների ցանկին են դասվում հայտնի աստղերը, դերասանները, բլոգերները և այլն: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս տարբերակը միանշանակ էֆեկտիվություն ունենալ չի կարող:

Այս անգամվա համար այսքանը, հարգանքներով` Gios:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика