Բլոգ
Փաստեր Google-ում SEO-ի մասին | Gios.am

12 հետաքրքիր փաստ SEO-ի մասին

Սովորական օգտագործողի համար որոնողական համակարգը չափազանց պարզ մեխանիզմ է.
Օգտագործողը մուտքագրում է հարցումը, սեղմում «Enter»-ը, և մի վայրկյանում ստանում ցանկալի արդյունքը:

Սակայն` ինչպես տեխնիկապես, այնպես էլ ալգորիթմների տեսանկյունից, Google-ը և այլ որոնողական համակարգերը չափազանց բարդ են, դրանց վրա աշխատում են տասնյակ հազարավոր ինժեներներ ամբողջ աշխարհից:

Մենք քեզ համար առանձնացրել ենք 12 հետաքրքիր փաստ SEO-ի և Google-ում կատարված որոնումների մասին, որոնք դու հավանաբար չգիտեիր, բայց հաստատ կհետաքրքրեն քեզ:

  • 2019-ին Google-ն իրականացրել է ավելի քան 270,000 որոնողական համակարգի ալգորիթմական էքսպերիմենտ (դա օրական մոտ 740 թեստ է): Դրանցից միայն 2400-ի արդյուքնում կատարված փոփոխությունն է պահպանվել: Սա նշանակում է, որ միջին հաշվով Google-ն ամեն օր կատարում է որոնման ալգորիթմի շուրջ 7 թարմացում:
  • Google-ի դիտումների ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում կազմում է օրական շուրջ 4,5 միլիարդ:
  • Բոլոր որոնումների 50%-ից ավելին բաղկացած են 4 բառից:
  • Օգտվողների 75%-ը նայում է որոնման միայն առաջին էջը (Top 10):
  • Օգտագործողների 70%-ը անտեսում է վճարովի գովազդները՝ կենտրոնանալով միայն օրգանականների վրա:
  • Մարդկանց 81%-ը, նախքան որևէ գնում կատարելը, ինտերնետում լրացուցիչ տեղեկություններ է փնտրում ապրանքի վերաբերյալ (review):
  • Աշխարհում որոնումների 58%-ը կատարվում են բջջային հեռախոսների միջոցով: 2009-ին այս ցուցանիշը 1%-ից մի փոքր ավելին էր:
  • 2008-ից 2017 թվականներին ընկած ժամանակահատվածում ձայնային որոնումների քանակն աճել է 3400%-ով (Voice Search):
  • Վերջին մեկ տարվա ընթացքում Google-ի որոնումները, որոնք ներառում են «ինձ մոտ» բառերը, կրկնապատկվել են:
  • Ինտերնետ-մարքեթոլոգների 72%-ի համար SEO ռազմավարության ամենաարդյունավետ մաս է համարվում որակյալ, օպտիմալացված քոնթենթի ստեղծումը:
  • Մարդկանց 86%-ը տեղական արտադրանք / ծառայություն փնտրելիս Google Քարտեզներում որոնում է ընկերության գտնվելու վայրը:
  • 2018-ին Google-ին բաժին էր ընկնում որոնումների ընդհանուր տրաֆիկի ավելի քան 79%-ը, որին հաջորդում է Bing-ը` 7,27%, Baidu` 6,55% և Yahoo` 5,06%:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2020 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика