Բլոգ
SMM FOOD - ինչպես ստեղծել հա՜մեղ կոնտենտ - Ֆուդ մեդիա սմմ

SMM FOOD - ինչպես ստեղծել հա՜մեղ կոնտենտ

Այսօր սոցիալական ցանցերի օգնությամբ մենք կարող ենք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ուղղակի ֆեյսբուքյան կամ ինսթագրամյան նորություններ դիտողը հրապուրվի ձեր ուտեստով և դառնա պոտենցիալ այցելու:

Եթե դուք ուզում եք անել «ԲՈՒՄ», ապա հետևեք մեր մի քանի խորհրուրդներին.
  • Ստեղծեք ախորժալի լուսանկարներ
  • Ստեղծեք «ձեռագիր» («ձեռագրի» մասին մանրամասն կխոսենք հաջորդ նյութերից մեկում)
  • Հետաքրքիր կոնտենտ մշակեք
  • Ակցիաներ և խաղարկություններ անցկացրեք
  • Հետևեք թրենդներին (օրինակ՝ հիմա շատ հայտնի թրենդներ են՝ Game of thrones -ը և Avangers: Final -ը)
  • Հաճախ «ՄԱՔՍԻՄԱԼ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄԸ» սխալ է: Օրինակ հաղորդագրություններին ավտոմատ պատասխանելը: Ավելի լավ է հաճախորդին պատասխանել փոքր ուշ և բուն թեմայի վերաբերյալ, քան ստանա նմանատիպ հաղորդագրություն: Հաճախորդն արդեն իսկ հասկանում է, որ նրան պատասխանում է բոտը  («ՄԱՔՍԻՄԱԼ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ» մասին մանրամասն կխոսենք հաջորդ նյութերից մեկում)
  • Փորձեք .gif անիմացիաներ օգտագործել
  • Ձեր թեմատիկայով Digital խաղ ստեղծեք (օրինակ՝ doodle jump խաղը ձեր լոգոյով և ուտեստներով: Այցելուն կարող է խաղալ. ստանալ ինչ-որ մրցանակ, թե ինչ է DIGITAL ԽԱՂԸ կիմանաք հաջորդ նյութում)
  • Վիդեո քոնթենթ ստեղծեք (ըստ վիճակագրության վիդեո կոնտենտը ավելի ներգրավվածություն և դիտումներ է ապահովում)
  • Մի սահմանափակվեք միայն մեկ սոցիալական ցանցով, օգտագործեք բոլոր միջոցները, անգամ ok.ru, բայց որակ ապահովելով: Եթե չեք հետևում ձեր ինչ-որ սոցիալական կայքերի մեկի ակտիվությանը, ապա ավելի լավ է ջնջել այն, որովհետև այցելուն տեսնելիս, որ նորություն չկա, այլևս ուշադրություն չի դարձնի:
  • Անպայման է պատասխանել ԲՈԼՈՐ, անգամ վատ մեկնաբանություններին և հաղորդագրություններին: Եվ ովքեր գոհ չեն մնացել նրանց հրապուրել ինչ-որ առաջակով կամ «սիրտը շահել» :)


Եթե դուք ժամանակ չունեք կամ ձեր մասնագիտական հմտությունները չեն ներում ձեզ զբաղվել SMM առաջխաղացմամբ, ապա դիմեք SMM-ով զբաղվող կազմակերպություններին, բայց հիշեք որ ոչ բոլոր կազմակերպությունները ունեն պրոֆեսիոնալ մասնագետներ:


Մեկ խորհուրդ ևս. Փորձեք դիմել հենց SMM-ով զբաղվող կազմակերպությանը, այլ ոչ առանձին մասնագետների խմբի, քանի որ կազմակերպությունները արդեն ունեն փորձ թիմային աշխատանքում և ժամանակ չեն կորցնի մասնագիտական հարցերի շուրջ:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2020 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика