Բլոգ
Ի՞նչ է SOSTAC ռազմավարությունը | Gios.am

SOSTAC - մարքեթինգային ռազմավարության մշակում

Մեր օրերում այնքան շատ են մարքեթինգային ընկերությունները, որ երբեմն թվում է, թե շուտով դրանք կգերազանցեն մարքեթինգի կարիք ունեցող ընկերությունների թվին:

Լավ, մի կողմ դնենք անհերքելի փաստերը և խոսենք մի գործիքի մասին, որը թույլ կտա ավելի բարելավել մարքեթինգային ռազմավարությունը:

SOSTAC - Սա մարքեթինգային ռազմավարության մշակման ճանաչված մեթոդ է՝ հիմնված 6 բաղադրիչի վրա:

  • Situation analysis – ընթացիկ իրավիճակի վերլուծություն
  • Objectives – նպատակները, որոնք պետք է իրականացվեն
  • Strategy – ռազմավարություն, թե ինչպես պետք է հասնենք մեր նպատակին
  • Tactics – գործելաոճ, որով կշարժվենք դեպի նպատակը
  • Action – գործողություններ, առաջադրանքներ, ժամկետներ
  • Control – վերահսկում, թե ինչ քայլերով կհասնենք նպատակին և որոնք կլինեն ցուցանիշները:

Մենք այս մոդելը կոչել ենք երկերեսանի, քանի որ այն թվում է բավականին պարզ, բայց իրականում չափազանց բարդ է: Առաջին հայացքից պրիմիտիվ թվացող 6 կետը դառնում է անտանելի, երբ սկսում եք կատարել նշումներ յուրաքանչյուրի դիմաց: Բայց, երբ Ձեր աչքի առաջ տեսնում եք պատրաստի մոդելը, բոլոր բարդությունները դառնում են հաղթահարելի:

Անդրադառնանք 6 բաղադրիչներին:

1. Situation

Առաջին փուլում իրակացնում ենք ընթացիկ իրավիճակի վերլուծություն: Հաշվի ենք առնում արտաքին և ներքին գործոնները, որոնք ուղղակի և անուղղակի ձևով ազդում են բիզնեսի վրա:

Իրականացնում ենք հետևյալ քայլերը՝

  • արտաքին և ներքին աուդիտ,
  • շուկայի և սպառողների ուսումնասիրություն, մոնիթորինգ,
  • շուկայի և սպառողների ուսումնասիրություն, մոնիթորինգ,
  • SWOT անալիզ:

Այս փուլում ուշադրությունը պետք է դարձնել նաև ունեցած ռեսուրսներին՝ ֆինանասական և ոչ միայն:

2. Objectives

Այս փուլում պետք է հստակեցվի նպատակը, այն պետք է լինի միանշանակ և ճշգրիտ: Առանձնացնում ենք՝

  • վաճառքի իրականացման նպատակները, շուկայի մասնաբաժինը և շահույթը
  • հիմնական ասպեկտները, որոնք ազդում են նպատակների վրա:

3. Strategy

Այստեղ պետք է առանձնացնեք հետևյալը՝

  • հիմնական թիրախավորում
  • տարբերակիչ առավելություններ
  • արտադրանքի դիրքավորում
  • մարքեթինգի/վաճառքի նպատակներ

Կարճ ասած, մենք գտնում ենք այն, ինչի շնորհիվ մենք կկարողանանք հասնել A կետից B կետ (SMART վերլուծություն):

4. Tactics

Այս կետում առանձնացնում ենք այն գործիքները, որոնք օգտագործվելու են քայլերի իրականացման ընթացքում: Այդ թվում՝

  • ապրանքատեսակներ
  • գնային քաղաքականություն
  • բաշխում
  • առաջխաղացում

Օրինակ, եթե ընտրել ենք առաջխաղացումը համացանցում, ապա մեր գործիքները կարող են լինել գովազդը, SEO առաջխաղացումը, սոցիալական մեդիան և այլն:

5. Action

Այստեղ որոշում ենք, թե ինչ է պետք նախորդ կետերը կյանքի կոչելու համար: Այս փուլում նշում ենք այս կետերը՝

  • ժամանակացույց
  • պատասխանատուներ
  • բյուջե

Սրանք մեր նպատակի իրականացման շարժիչ ուժերն են:

6. Control

Հսկում ենք ընթացիկ արդյունքները:

  • մարքեթինգային քայլերի արդյունավետության չափում
  • քայլերի վերահսկում

Այս փուլում վերահսկում ենք KPI-ները, այսինքն, այն ցուցանիշները, որոնք ցույց կտան՝ հասնում ենք մեր նպատակներին, թե ոչ ։ Եվ եթե այո, ապա որքանո՞վ է դա որակով և արդյունավետ ստացվում:

Որպես հավելյալ տեղեկություն նշենք, որ առաջին անգամ SOSTAC տերմինը 1990 թ. սկսեց օգտագործել Փոլ Սմիթը (PR Smith-գրող, marketer, խոսնակ՝ բազմաթիվ միջազգային մակարդակի կոնֆերանսներում):

Դե ինչ, այս անգամ Gios-ը Ձեզ ներկայացրեց մի գործիք, որը թույլ է տալիս ստեղծել հստակ և տրամաբանական մարքեթինգային պլան՝ Ձեր բիզնեսի զարգացման համար:

Շարունակեք հետևել մեզ, մենք դեռ շատ ասելիք ունենք:

Հարգանքներով՝ Gios:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика