Բլոգ
SystemsThinking | Gios.am

Համակարգային Մտածողություն

Անհերքելի փաստ է, որ IT ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում մարդու և հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա:

Հաշվի առնելով այս փաստը, Gios-ն այս անգամ կխոսի մի երևույթի մասին, որի հանդեպ հասարակությունը հակասական մոտեցումներ է ցուցաբերում: Եվ այսպես, վստահ ենք, որ լսել եք արհեստական բանականություն կոչվածի մասին:

Արհեստական բանականության հստակ սահմանումը դեռևս տրված չէ, դրանք անթիվ են, այդ պատճառով որպես սահմանում կներկայացնենք Կալիֆորնիայի Բերքլի համալսարանի պրոֆեսոր Ստյուարդ Ռասելի առաջարկած տարբերակը: Այն է՝

«ԱԲ-ն ոչ մարդկային բանականությունն է, որը չափվում է մարդու մտավոր հնարավորությունների վերարտադրման իր ունակությամբ, ինչպիսիք են պատկերների, առարկաների ճանաչումը, լեզվի իմաստային ընկալումը, փորձի վրա հիմնված հարմարվողական ուսուցումը, տրամաբանությունը, ռազմավարությունների մշակումը, երևույթների մասին դատողություններ անելու ունակությունը, որոշումների կայացումը և այլն»

Ընդունված է առանձնացնել ԱԲ-ի 3 տեսակ՝

  • Թույլ ԱԲ
  • Ուժեղ ԱԲ
  • Արհեստական սուպերբանականություն

Երեք տարբերակում էլ գործում են նույն սկզբունքները: Առաջարկում ենք անդրադառնալ յուրաքանչյուրին: Սկսեցինք.

  • Արհեստական թույլ բանականությունն այլ կերպ կոչում են նեղ բանականություն: Այն նախատեսված է որոշակի խնդրի կատարման համար: Այդպիսիք են IBM-ի Deep Blue շախմատային ծրագիրը, Watson-ը, Google-ի AlphaGo-ն, բոլորի կողմից այդքան սիրված Siri-ն և այլն: Սրանք, կարելի է ասել, աշխատում են մարդկային կարողությունների սահմաններում:
  • Ուժեղ ԱԲ-ն այլ կերպ կոչում են արհեստական ընդհանուր բանականություն: Այն գործում է մարդու ճանաչողական ունակությունների ընդհանրացումներով: Այսինքն, ուժեղ ԱԲ-ն ունակ է գտնել անծանոթ խնդրի պատասխանը և կատարել մտավոր առաջադրանքներ՝ հասանելի մարդկային ունակություններին:
  • Արհեստական սուպերբանականություն կամ գերբանականություն, սա մեքենայական բանականություն է, որը գերազանցում է ցանկացած մարդու բանականությանը: Ըստ Իլոն Մասկի, այս բանականությունը կարող է հանգեցնել մարդկային տեսակի ոչնչացման:

Արհեստական բանականության երևույթի մասին հնչում են ինչպես լավատեսական, այնպես էլ սարսափազդու կարծիքներ: Սակայն եկեք մտածենք, թե որքան է դյուրին դարձել և չնչին մակարդակի հասել մարդկային գործոնը ֆինանսական և բանկային համակարգերում՝ տվյալների կառավարման ոլորտում:
Բժշկական ոլորտում ԱԲ-ն ևս մեծ անելիք ունի, էլ չենք խոսում բարդ և վտանգավոր առաջադրանքներում դրանց կարևոր դերի մասին:

Մյուս կողմից ԱԲ-ն պահանջում է մեծ ծախսեր, ռեսուրսներ և, իհարկե, ժամանակ: Իսկ ստեղծագործական մտածողությունը դեռևս բնորոշ է միայն մարդկությանը: Եվ, իվերջո, եկեք չմոռանանք, որ որքան էլ հզոր լինի արհեստական բանականությունը, այն ևս ստեղծվում է մարդու կողմից:

Պետք է խոստովանենք, որ մեր ոլորտում ևս արհեստական բանականությունն իր կարևոր դերն ունի և ԱԲ-ում առաջնորդության ձգտումը ստիպում է օրեցօր ավելի մեծ ծավալների ներդրումներ կատարել ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչն էլ իր հերթին խթան է դառնում առկա մրցավազքում առաջատար դիրքեր գրավելու համար:

Վստահ ենք, որ նյութը Ձեր մեջ ևս հակասական մտքեր առաջացրեց, այնպես որ դուք մտածեք ԱԲ-ի դրական և բացասական կողմերի մասին, իսկ մենք շուտով կհանդիպենք:

Հարգանքներով՝ Gios:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика