Բլոգ
Թասքերի լավագույն հարթակները | Gios.am

Թասքեր, թասքել ու էլի թասքեր

Նախագծերի կառավարման և առաջադրանքները ժամանակին կատարելու համար կան բազմաթիվ ծառայություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը: Թիմային աշխատանքը ավելի դյուրին դարձնելու համար անհրաժեշտ է իսկզբանե հասկանալ, թե որ տարբերակն է ավելի համապատասխանում Ձեր գործունեությանը:

Եվ այսպես, GIOS.am-ը գերազանց իմանալով թասքերի բազմազանության և dedline-աֆոբիայի մասին, առաջարկում է լավագույն հարթակները, որտեղ կարելի է կազմակերպել աշխատանքի ամբողջ ընթացքը` արագ և ավելի արդյունավետ:

  • JIRA Սա ծրագիր է` բոլոր այն մարդկանց համար, ովքեր սիրում են աշխատել իդեալական պայմաններում: Թիմային աշխատանքն ավելի ստացված է JIRA-ի հետ: Նույնիսկ անհաշվելի թասքերը հնարավոր է համակարգված իրականացնել այս ծրագրի շնորհիվ: Այն թույլ է տալիս ղեկավարել, ստուգել, հետևել աշխատանքի ընթացքը սկզբից մինչը վերջ: Առավելությունը կայանում է նրանում, որ ծրագիրը գնահատում է աշխատանքի ընթացքը տոկոսներով: Նաև այստեղ հնարավոր է նշել հաստիքները` տնօրենից մինչև պրոյեկտի հետ աշխատող ցանկացած մասնագետ: Աշխատակիցները բաժիններով կարող են նշել, թե որ փուլում է աշխատանքը, ինչպես նաև կարող են կազմել հաշվետվություններ` օգտագործելով դիագրամներ և գրաֆիկներ:
  • Trello Սա ամենահայտնի հարթակներից է: Հարմար տարբերակ է ստարտափերի և ոչ մեծ ընկերությունների դեպքում: Այստեղ գործում է հետևյալ մեխանիզմը` To Do, In Progess, Done: Այս ծրագիրը թույլ է տալիս արագ գնահատել և վիզուալացնել, թե որ փուլում է գտնվում պրոյեկտը:
    Այստեղ հնարավոր է գրել նոր հղացած մտքերը, թասքեր` գործընկերների և աշխատակիցների համար` նշելով հստակ dedline-երը:
  • Asana Ծառայությունը նման է Trello հարթակին` ավելի լայն հնարավորություններով: Սա ևս ոչ մեծ ընկերությունների համար է: Այստեղ կարելի է կազմել թասքերի ցուցակ, ընտրել ժամանակահատվածը, համակարգել աշխատանքի ընթացքը: Կարելի է նաև վերահսկել և հասկանալ աշխատանքի արդյունավետության մակարդակը, դիտել հաշվետվությունները:
  • Hygger Այս ծառայությունը նախատեսված է արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար: Օգտատերերը հնարավորություն ունեն կազմակերպել ինֆորմացիայի փոխանցումը, կառավարել աշխատանքային պրոցեսը, կազմել հաշվետվություններ, հետևել dedline-երին: Այստեղ կա պանորամային էֆեկտ, որի միջոցով կարելի է տեսնել արված և չարված առաջադրանքների առանձնացված բաժինները: To Do, In Progess, Done մեխանիզմն այստեղ ևս գործում է: Hygger-ը հնարավորություն է տալիս նաև կազմակերպել մարքեթինգային ռազմավարության բոլոր գործողությունները, կառավարել ընթացքը, ընդ որում հնարավոր է տարբերակել գլխավոր առաջադրանքները` երկրորդականներից:
  • ActiveCollab Հարթակի միջոցով կարելի է կազմակերպել թիմի աշխատանքը: Օրինակ` կարելի է տեղադրել առաջադրանքները, շփվել աշխատակիցների հետ, փոխանակվել ինֆորմացիայով և փաստաթղթերով: Հնարավոր է նաև հետևել ընթացքին և ավելացնել անհրաժեշտ թղթերն ու հրավերները:
    Ամենակարևոր առավելությունն այն է, որ հարթակը գնահատում է աշխատանքի արդյունավետությունը` ինչքան գումար և ժամանակ է ծախսվել տվյալ առաջադրանքի իրականացման համար: Նպատակահարմար տարբերակ է աուտսորսինգով զբաղվող կամ խորհրդատվություններ իրականացնող ընկերությունների համար:
  • Notion Սա նշումների համար նախատեսված գերազանց միջոց է: Ծառայությունն իր հնարավորություններով գրեթե չի զիջում նախորդներին: Սակայն սա նպատակահարմար է օգտագործել շատ փոքր թիմ ունենալու դեպքում:
    Այստեղ կարելի է կազմակերպել յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքը` նշելով մանրամասները և վերջնաժամկետները: Այտեղ, ինչպես և նախորդ հարթակներում կարելի է տեղադրել նկարներ, հոլովակներ, ձայնագրություններ և այլն:
  • Monday Բազմաթիվ հնարավորություններով այս հարթակն ունի հնարավորինս հասկանալի ինտերֆեյս: Monday-ը հարմար է ֆայլերի փոխանակման, ինչպես նաև առաջադրանքի ընթացքին հետևելու համար:
    Ծառայության կարևոր հատկանիշներից մեկն այն է, որ այստեղ հնարավոր է վիզուալ կերպով հետևել ընթացքին: Դա հնարավոր է իրականացնել դիագրամների, ժամանակային սանդղակների և այլ կարգավորումների շնորհիվ: Ամեն առաջադրանքի համար կարելի է ավելացնել այն մարդկանց, ովքեր զբաղվելու են տվյալ առաջադրանքով, կարող եք նշել նաև առաջադրանքի նպատակը, իրականացնել քննարկումներ և կատարել նշումներ:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика