Բլոգ
Ժամանակի ճիշտ կառավարում | Gios.am

Time management

«Ժամանակը չի բավարարում», «դեդլայներն ավարտվում են», «չենք հասցնում»․․․

Ծանո՞թ արտահայտություններ են:
Այո, գիտենք, այսօր բոլորիս առաջ դրված կարևոր առաջադրանքներից մեկը ժամանակի ճիշտ կառավարումն է, որը, ցավոք, ոչ բոլորին է հաջողվում:

Մինչ աշխարհը մեծ տեմպով առաջ է գնում, և բոլորը ձգտում են քայլել նրան զուգնընթաց, մեզանից շատերը խճճվում են անթիվ գործերի մեջ, սկսվում է անհասկանալի խուճապ, արդյունքում կորցնում ենք մեզ տրված ժամանակը, չենք կարողանում կառավարել գործընթացը և իհարկե սկսում ենք բողոքել, որ 24 ժամը մեզ չի բավարարում:

Իսկ հիմա եկեք անդրադառնանք արտահայտությունների, որոնք հորինվել են մարդկանց կողմից՝ որպես արդարացում:

«Ես դա ավելի ուշ կանեմ» - Ժամանակի կառավարման գաղափարի առաջնային նպատակն է մարդկության մեջ խնդիրներին լուծում տալու պրոցեսը հետաձգելու ցանկության նվազեցումը:

Հաջորդ արտահայտությունը, որը կիրառում են գրեթե բոլորը՝ «չեմ հասցնում»: Եկեք ֆիքսենք, որ այսպես մենք ինքներս մեզ համար սթրեսային իրավիճակ ենք ստեղծում, ինչն էլ սկսում է խանգարել մեր աշխատանքային գործընթացին: Եվ ահա, ամեն ինչ պատրաստ է՝ օրը ձախողված է:

Լավ, Don’t panic ընկերներ, Gios-ն այս անգամ Ձեզ կծանոթացնի մի հասկացողության հետ, որի շնորհիվ դուք կկարողանաք դարձներ Ձեր աշխատանքային պրոցեսն ավելի պրոդուկտիվ:

Նախ եկեք հասկանանք, թե ի՞նչ է Time management-ը:

Սա ժամանակի կառավարման տեխնոլոգիա է, որն ուղղված է դրա արդյունավետ օգտագործման բարձրացմանը:

Ավելի պարզ կարելի է ասել, որ սա ժամանակը գիտակցված վերահսկելու միջոց է: Նախկինում այս տեսությունը կիրառվել է միայն բիզնես ոլորտներում, բայց եկեք խոստովանենք, որ օր օրի զարգացող աշխարհի հետ համընթաց քայլելու համար անհատներին ևս անհրաժեշտ է տիրապետել time management կոչվածին:

Time management-ն իր մեջ ներառում է մի շարք գործառույթներ, այդ թվում՝

  • Նպատակների հստակեցում
  • Ժամանակի բաշխում և պլանավորում
  • Վերլուծություններ
  • Առաջնահերթություն
  • և այլն:

Հարգելի ընթերցող, Gios-ը խորհուրդ է տալիս չշտապել և ժամանակի կառավարման վարպետության դասընթացների գրանցվելուց առաջ հիշել, որ ամեն ինչ մեր ձեռքերում է և մենք կարող ենք: Հաջողակ մարդիկ ոչ թե բողոքում են օրվա 24 ժամի սղությունից, այլ աշխատում են 24 ժամում հստակ բաշխել բոլոր անելիքները և նույնիսկ հանգստանալ: Այնպես, որ բողոքելու փոխարեն եկեք հասկանանք, թե ո՞րն է նպատակը, ինչ պետք է անել ժամանակը ճիշտ բաշխելու համար:

Ժամանակի կառավարման պրոցեսը անհրաժեշտ է սկսել հետևյալ կետերից.

  • Վերլուծական աշխատանքներ
  • Ռազմավարության մշակում
  • Նպատակադրում
  • Գործընթացների ռեալիզացում
  • Նպատակի իրականացման ընթացքի վերահսկում:

Պլանավորեք Ձեր օրը ոչ թե առավոտյան, այլ մեկ օր շուտ: Ձեզ տրված ժամանակը լիարժեք կառավարելու համար մանրակրկիտ պլանավորում է պահանջում, այնպես որ բացիր սեղանիդ անկյունում դրված փոշոտված նոթատետրը և սկսիր գրել: Ձեր անելիքները տեսանելի դարձրեք և իրականացրեք հերթով, հավատացեք, որ արված աշխատանքի դիմաց «+» ավելացնելը ամենահաճելի պրոցեսն է դառնում:
Պլանավորման ընթացքում հիշեք առաջնահերթության մասին:

Ճիշտ դասավորության դեպքում աշխատանքն ավելի արդյունավետ է դառնում: Աշխատանքի ընթացքում զերծ մնացեք ոչ գործնական զրույցներից: Էլ չենք խոսում սոցիալական ցանցերում ժամանակ վատնելու մասին, որտեղ մեկ րոպեն անհասկանալի կերպով մեկ ժամի է վերածվում:

Մի մոռացեք ընդմիջումների մասին, անընդհատ զբաղվածության հետևանքով դուք վաղ թե ուշ կդադարեք արդյունավետ օգտագործել Ձեր ժամանակը:

Օրվա ընթացքում անցկացրեք brainstorming-ներ, մտքերը ավելի հստակ և թարմ պահելու նպատակով:

Եվ վերջում, այս ամենին կից, չմոռանաք ճիշտ գնահատել Ձեր կարողությունները, մի կուտակեք Ձեր գլխին առաջադրանքներ, որոնց կատարումը Ձեր ուժերից վեր է: Աշխատեք զերծ մնալ սեփական ուժերի թերագնահատման կամ գերագնահատման զգացումից:

Այսքանն այսօր Gios-ից, իսկ դուք հիշեք, որ ժամանակն ավելի արժեքավոր է, քան գումարը, հատկապես գերարագ, չափազանց մրցակցային իրականությունում: Այնպես որ նախ մտածեք, արդյո՞ք դուք հենց հիմա գտնվում եք այնտեղ, որտեղ կցանկանայիք ծախսել Ձեզ համար թերևս ամենաթանկ երևույթը՝ ժամանակը:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика