Բլոգ
Ճիշտ թիրախային լսարան | Gios.am

15 կետ Ձեր թիրախային լսարանին ճանաչելու համար

Տարիք - Ձեր թիրախային լսարանի մոտավոր տարիքն է: Սա կարող է լինել, օրինակ, 21-25 տարեկան կամ՝ ըստ ծննդյան տարիների, օրինակ՝ 1994-1998:

Սեռ - Շատ ընկերությունների համար միայն մեկ սեռն է համարվում թիրախային, շատերի համար՝ երկուսն էլ:

Եկամուտ - Կարող է ներկայացվել տարեկան եկամուտը կամ նույնիսկ կյանքի եկամուտը: Ամենայն հավանականությամբ, գովազդ միացնելիս Դուք կցանկանաք նշանակել եկամտի որոշակի սահման, օրինակ՝ 50,000 - 100,000 դրամ:

Մասնագիտություն - Օրինակ՝ եթե ցանկանում եք գրավել մարքեթինգային մարդկանց ուշադրությունը, ապա այս դեպքում թիրախը կներառի՝ մարքեթինգի օգնական, մարքեթինգի ադմինիստրատոր, մարքեթինգի գործադիր տնօրեն, մարքեթինգի մենեջեր եւ այլն: Դա կախված է նրանից, թե որքան պետք է նեղացնել կամ հակառակը՝ ընդլայնել որոնումը:

Կրթություն - Մարդը կարող է ունենալ միջնակարգ կամ բարձրագույն կրթություն, եւ կարող է ընդհանրապես չունենալ, բայց միեւնույն է՝ որոշակի գումար վաստակում է: Այս դեպքում էական չէ, թե որտեղ է նա սովորել, էական է, որ ունենա եկամտի որոշակի աղբյուր, որը կկարողանա մեր թիրախը հանդիսանալ:

Գտնվելու վայրը - Դա կարող է լինել կոնկրետ քաղաք, շրջան կամ երկիր: Դուք կարող եք թիրախավորել ամբողջ աշխարհը, բայց դա դժվար թե լավ արդյունք տա: Գտնվելու վայրը ճիշտ ընտրելու համար՝ վերլուծեք Ձեր կողմից տրամադրվող ծառայությունների ցանկը, կատարման վայրը, առաքման պայմանները ու ցանկացած այլ մանրուք:

Ընտանիք - Ընտանիքը Ձեր թիրախային լսարանի շատ կարեւոր կետերից մեկն է: Այն կօգնի իսկապես հասկանալ նրանց՝ որպես անհատականություն: Ձեզ անհրաժեշտ է իմանալ՝ արդյոք նրանք ունեն երեխաներ, ծնողներ եւ ընտանիքի այլ անդամներ: Սա կօգնի Ձեզ հասկանալ, թե հատկապես ո՞ր ապրանքը կամ ծառայությունը կհետաքրքրի նրանց, օրինակ՝ իրենց ընտանիքի անդամին նվիրելու համար:

Հարաբերություններ - Կան ընտանիքի հետ հարաբերությունների տարբեր մակարդակներ: Նրանք կարող են լինել միայնակ, այրիներ, ունենալ նոր սկսվող հարաբերություն, լինեն նշանված կամ ամուսնացած:

Մասնագիտության նեղ ճյուղ - Եթե ցանկանում եք գովազդել Ձեր ծառայությունը այն մարդկանց, ովքեր աշխատում են մարքեթինգի միայն կոնկրետ ոլորտում, օրինակ՝ անշարժ գույքի, ապա այդ ոլորտի մասին գիտելիքները ունեն մեծ նշանակություն:

Շահեր - Ինչ է հետաքրքրում Ձեր թիրախային լսարանին: Եթե նրանք թերթ կարդային, ի՞նչ հոդվածների ուշադրություն կդարձնեին: Իրենց ուզածը գտնելու համար ի՞նչ բառեր կօգտագործեին: Ի՞նչ կփնտրեին հենց այդ հոդվածում:

Ապրելակերպ - Ինչպե՞ս են նրանք ապրում, շատ են աշխատու՞մ, թե՞ շատ են հանգստանում: Արդյոք նրանք հաջողակ են եւ դա ցույց են տալիս, թե համեստ են ապրում: Ցանկանու՞մ են խնայել, թե գնել նոր iPhone: Արդյոք նրանք գնու՞մ են երկրից դուրս, թե նախընտրում են մեկնել հանգստյան օրերին քաղաքից դուրս ընտանիքի հետ:

Հավակնություններ - Ձեր թիրախային լսարանի երկարաժամկետ նպատակներն ու հավակնությունները, օգնում են ամրապնդել Ձեր ըմբռնումը: Իմանալով դրանց մասին՝ Դուք ունենում եք նրանց Ձեր մշտական հաճախորդը դարձնելու բոլոր հնարավորությունները:

Սիրում է / չի սիրում - Օրինակ՝ նրանք սիրում են Թեյ, Սուրճ կամ՝ երկուսն էլ: Գինի կամ գարեջուր: Կարեւոր է նաեւ իմանալ հակառակը, գովազդի թիրախը այդ տեսանկյունից ևս օգտագործելու համար:

Սովորություններ - Սա բխում է կենսակերպից, քանի որ Ձեր թիրախային լսարանը կունենա տասնյակ փոքր սովորություններ եւ ընթացիկ գործեր, որոնք կնպաստեն իրենց ապրելակերպին: Դրանք կարող են լինել մանրուքներ: Օրինակ՝ եթե նրանք սովորություն ունեն ամեն առավոտ մետրոյում աշխատել, ճանապարհին օգտագործել հեռախոս, ապա Ձեր գովազդը կարող է լինել այնտեղ՝ նրանց ուշադրությունը գրավելու համար:

Գործընկերներ - Ճշմարտությունն այն է, որ մարդիկ շփվում են նույն մարդկանց հետ, ինչպիսին նրանք են: Իմանալով, թե Ձեր թիրախային լսարանը ինչ մարդկանց հետ է շփվում, կարելի է պատկերացում կազմել նրանց մասին:


Այս կետերը կօգնեն Ձեզ թիրախային լսարանի ընտրության, վերլուծման ու հաջողված գովազդների տեղադրման հարցերում:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика